Այսօր: Կիրակի, 21 Ապրիլի 2019թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 295
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.04.19 Ֆրանսիայի Վիեն քաղաքում վերապատրաստվելու հնարավորություն՝ Գորիսի երիտասարդների համար
Գորիսում բնակվող այն երիտասարդները, ովքեր ցանկություն ունեն վերապատրաստվել քույր քաղաք Վիենում և կատարել կամավորական աշխատանքներ, կարող են ծանոթանալ պայմաններին և դիմել մրցույթին: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՎԻԵՆՈՒՄ ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ՜• 18-25 տարեկան երիտասարդները, ովքեր ունեն ֆրանսերեն լեզվի A2 մակարդակ:ՄԵԿՆՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԱԴՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՀՆԱԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ• Բարելավել օտար լեզվի իմացությունը• Դուրս գալ առօրյայից, բացահայտել նոր միջավայր, ձեռք բերել հմտություններ՝ ինքնուրույնություն, անկախություն, պատասխանատվության զգացում և այլն• Ստանալ արտասահմանյան փորձ, ինքնակատարելագործվել՝ աշխատելով այլ երիտասարդների հետ• Ծանոթանալ Վիեն քաղաքին և միջազգային շարժունակությանը• ... Մանրամասն
11.04.19 Գարունը՝ Վ. Սարգսյանի անվան թիվ 1 նախակրթարանում

Այսօր Վ. Սարգսյանի անվան թիվ 1 նախակրթարանում տրամադությունը տոնական էր. նախակրթարանի ավագ խմբի երեխաների մասնակցությամբ գարնանային տոները նշելու, գարունը գովերգելու առիթով միջոցառում էր կազմակերպվել: Սաները ուրախ երգերով, բանաստեղծություններով, ներկայացան իրենց ծնողներին, հյուրերին:

11.04.19 Բաց պարապմունքները, տոնական միջոցառումները շարունակվում են Գորիսի նախակրթարաններում

Բաց պարապմունքները, տոնական միջոցառումները շարունակվում են Գորիսի նախակրթարաններում: Թիվ 5 նախակրթարանի փոքրիկներն են լուսանկարներում:

11.04.19 Սահյանական դաս՝ նվիրված Համո Սահյանի ծննդյան 105-ամյակին

Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները Սահյանական դաս անցկացրին Գորիսի գրադարանների մանկական բաժնում՝ նվիրված բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան 105-ամյակին։ Աշակերտները ներկայացրին Համո Սահյանի բանաստեղծություններ՝ համեմված ինքնատիպ վերլուծություններով:

10.04.19 Գորիսի նորակառույց ֆուտբոլի դաշտը ահա այս տեսքն է ունենալու
Ֆուտբոլի մարզադաշտի վերակառուցման աշխատանքները շուտով կմեկնարկեն և ամբողջովին կավարտվեն 8 ամսվա ընթացքում: Գորիսի մարզադաշտը կառուցվել է 80-ական թվականներին, և մինչ օրս վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել: Ծրագրի համաձայն, մարզադաշտը նախատեսված է 3500 հանդիսատեսի համար: Նախագիծը ներառում է 2 բաց ֆուտբոլային դաշտ և մեկ մարզասրահ: Այն խթան կարող է հանդիսանալ ֆուտբոլային լավագույն ավանդույթները պահպանելու և մարզում ֆուտբոլը զարգացնելու համար։ Ծրագրի շրջանակներում սերտ համագործակցություն է սկսվել նաև ՖԱ Արցախ ֆուտբոլային ակումբի հետ։ «Դաշտի հիմնանորոգումից հետո համատեղ համագործակցության արդյունքում, երկուստեք ջանքերն ուղղվելու են Գորիսում ֆուտբոլը պրոֆեսիոնալ մակարդակի հասցնելու համար։ ... Մանրամասն
09.04.19 Գորիսը՝ կանաչ քաղաք, համայնքի ղեկավարի հանձնարարականով մեկնարկել են կանաչապատման աշխատանքները

Գորիսը պետք է լինի ամենականաչ քաղաքը: Համայնքի ղեկավարը հանձնարարել է ավելացնել կանաչ տարածքները, հանգստի գոտիները, ծաղկապատել, նոր ծառեր և թփեր տնկել: Սիզամարգերի մշակման, թփերի ավելացման և ծաղկապատման աշխատանքներն արդեն մեկնարկել են:

09.04.19 Խնձորեսկ բնակավայրում ավարտվել են աղբյուրների ուսումնասիրման և կապտաժների նախագծման աշխատանքները, «Գլոբալ Ինժեներ» ընկերության մասնագետները համայնքի ղեկավարին ներկայացրել են նախագծի մանրամասները
Դեռևս նախորդ տարվանից Խնձորեսկ բնակավայրի ջրի խնդրի լուծման հարցը ուշադրության կենտրոնում էր և Գորիսի համայնքի ղեկավարի հանձնարարականով խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքներ էին տարվել: Մասնավորապես՝ փոխվել էր արտաքին ցանցի 750 գծամետր խողովակաշարը: Խնդրի վերջնական լուծման նպատակով՝ այս տարի զգալի միջոցներ են հատկացվել, արդեն հայտարավել է նախագծման մրցույթ, որի աշխատանքները ավարտական փուլում են և իրականացվում է «Գլոբալ Ինժեներ» ընկերության կողմից: Ընկերության մասնագետներն այսօր համայնքի ղեկավարին ներկայացրել են նախագծի մանրամասները: Նախատեսվում է կառուցել թվով 4 ջրահավաք, օրվա կարգավորիչ ջրամբար և վերակառուցել սնուցող ջրագծերը: Նախագծանախահաշվային աշխատանքների ավարտից հետո կտրվի շինաշխատանքների ... Մանրամասն
09.04.19 Կանանց միամսյակին նվիրված միջոցառում Խնձորեսկ գյուղում

Խնձորեսկ բնակավայրում մշակութային աշխուժություն է։ Լեփ լեցուն դահլիճում կանանց միամսյակն են ամփոփում։

 
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Գորիս համայնքի ավագանու նիստ 09.03.2019
Գորիս համայնքի ավագանու նիստ 12.02.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3

+37428422552

goris.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner