ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ–ը 2025 թվականի հոկտեմբերի 08 – ից հայտարարում է մրցույթ նախադպրոցական ուսումնական հաստատության 1 դաստիարակի թափուր պաշտոնի համար՝ 1 դրույքաչափով: Հայտատու՝ ՀՀ Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 27.03.2024թ. N20-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոհիշյալ փաստաթղթերը՝
• դիմում (Ձև 1)
• կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)
• անձը հաստատող փաստաթուղթ
• աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ ( առկայության դեպքում)
• ինքնակենսագրություն (Ձև 4)
• մեկ լուսանկար (3×4 չափի)
• այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հաստատատող փաստաթուղթ
• Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական
• Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են հրապարակման օրվանից՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, աշխատանքային օրերին՝ ժամը 08:30-ից մինչև 17:30: Փաստաթղթերը ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Մրցույթը տեղի կունենա 2025 թ. նոեմբերի 06 - ին, ժամը 11:00-ին, Գորիս քաղաքի թիվ 6 ՆՈՒՀ-ի շենքում՝ Սյունիքի 181/1:
Մրցույթն անց է կացվելու 2 փուլով՝ գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
Տեղեկությունների համար զանգահարել՝ 028426288, 094505086 հեռախոսահամարներին կամ այցելել «Գորիս քաղաքի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ:
Հասցե՝ ք. Գորիս, Սյունիքի 181/1
Էլ. փոստ՝ tiv6nuh1973@mail.ru