Սույն թվականի հունիս-հուլիս ամիսներին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Երևանում, ՀՀ մարզերում և Արցախում անցկացվելու է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը: Մրցույթի նպատակն է անձի բազմակողմանի և ներդաշնակ զարգացումը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացումը, ինչպես նաև առողջ ապրելակերպի կազմակերպումը: Մասնակցության հայտերը ներկայացնել մինչև ս.թ. մայիսի 28-ը ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարան՝ <<Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի>> բաժին: Մրցույթի անցկացման կարգին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ կից ֆայլում