Գորիսի համայնքապետարանը համայնքի բնակիչներին, բոլոր շահագրգիռ կողմերին, ՔՀԿ և ԶԼՄ ներկայացուցիչներին հրավիրում է մասնակցելու մարտի 26-ին՝ ժամը 16․00-ին կայանալիք հանրային քննարկումներին, որոնք վերաբերելու են համայնքի տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերին։
Քննարկվելու են հետևյալ ծրագրերը՝
✅Կապտաժի և ջրագծի կառուցում՝ Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրում
✅Բազմաբնակարան սոցիալական շենքի վերակառուցում
✅Ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգում, /Ավանգարդ թաղամասի Սևյան 1 փողոցի ասֆալտապատում, Մաշտոցի փողոցի մի հատվածի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ/ Մաշտոցի և Նարեկացի փողոցների խաչմերուկից դեպի Դիտակետ անվանյալ տարածք/խաչմերուկից մինչև Մաշտոց-Սարյան փողոցների հատման հատվածի կապիտալ նորոգում՝ ճանապարհի ասֆալտապատում, մայթերի նորոգում։
Հանրային քննարկումը տեղի կունենա Գորիսի համայնքապետարանի նիստերի դահլիճում։