Գորիս համայնքի հարգելի՛ բնակիչներ
Հրավիրում ենք ձեզ Գորիս համայնքի 2020 թ. բյուջեի հանրային քննարկումներին: Համոզված ենք, որ այն կիրականանա կառուցողական մթնոլորտում, կօգնի վերհանել և լուծել համայնքի առաջնահերթ հիմնախնդիրները:
Գորիսի համայնքապետարանն ակնկալում է համայնքի ավագանու անդամների և բնակչության շահագրգիռ մոտեցումը ու ակտիվ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում:
2019թ. նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 6-ը ներառյալ, խնդրում ենք ներկայացնել առաջարկություններ և կարծիքներ: Գրավոր առաջարկությունները կարող եք ներկայացնել համայնքի աշխատակազմին` հետևյալ հասցեով.
ք. Գորիս, Անկախության 3, Քաղաքացիների սպասարկման գրասենյակ
կամ ուղարկել goris.syuniq@mta.gov.am, gorismunicipality@gmail.com էլ.հասցեներին:
Բյուջեի վերջնական տարբերակի հանրային քննարկումը տեղի կունենա համայնքապետարանի նիստերի դահլիճում դեկտեմբերի 9-ին, ժամը՝ 16:00:
Ակնկալում ենք ակտիվ քննարկում