Երկուշաբթի, 4 Հունիսի 2012թ. Գորիսում ծառահատումներ չեն իրականացվել, այլ կատարվել են ծառերի տեխնիկական հատումներ
| Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում, ինչպես նաև քաղաքի մյուս փողոցներում, համաձայն Գորիսի քաղաքապետարանի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի և <Գորեր> ՍՊԸ-ի միջև կնքված եռակողմ պայմանագրի իրականացվում է գիշերային լուսավորության ցանցի հիմնանորոգում: Աշխատանքները պետք է սկսվեր մայիս ամսին և ավարտվեր ՝ հուլիսին: Աշխատանքները սկսվել են ըստ ժամանակացույցի, բայց որոշ տեխնիկական խնդիրներից և եղանակային պայմաններից որոշ ծառերի ճյուղեր մասնակի հատվել են մայիս ամսվա վերջին: Նշենք, որ Սյունիքի փողոցը համարվում է միջպետական մայրուղի, որը մշտապես գտնվում է քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում՝ ապահովելով ճանապարհի պատշաճ տեսքը: Գիշերային լուսավորության ցանցի կառուցման համար քաղաքապետի 14.05.2012թ-ի թիվ 196-Ա որոշմամբ Սյունիքի փողոցում / Զ. Անդրանիկի խաչմերկուկից մինչև Ավանգարդ փողոց/ իրականացվել է ծառերի տեխնիկական հատում, քանի որ գերաճ ճյուղերը խանգարում էին ոչ միայն գիշերային լուսավորության ցանցի կառուցմանը, այլ նաև երթևեկության տեսանելիության ապահովմանը: Ինչ վերաբերվում է Սյունիքի փողոցի թիվ 151 հասցեւոմ գտնվող 3 կեռասենու ծառերի հատմանը, որոնք կտրվել են բնից, ապա այն կատարվել է տվյալ բնակչի սեփական նախաձեռնությամբ՝ առանց քաղաքապետարանին տեղյակ պահելուն: Քաղաքապետարանի աշխատակիցները անմիջապես արձագանքել են կատարված երևույթին և պատրաստել համապատասխան արձանագրություն՝ վարչական պատասխանատվության ենթարկելու համար տվյալ տան բնակչին: Վերջինս պատճառաբանել է, որ կտրված ծառերը ունեին մոտ 40 տարվա կյանք, բավականին գերաճ էին, այդ իսկ պատճառով կտրել է ծառերը նորը տնկելու պայմանով:
|
|
|