Հարգելի՛ Գորիսի համայնքի բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ անշարժ գույքի հարկի վճարումները կարող եք կատարել Գորիսի համայնքապետարանում տեղադրված վճարային տերմինալի միջոցով՝ արագ, հարմար և ցածր միջնորդավճարով։
Խնդրում ենք օգտվել այս հնարավորությունից և ժամանակին կատարել գույքահարկի վճարումները՝ խուսափելու տույժերից։
Գորիսի համայնքապետարան