Այսօր: Չորեքշաբթի, 9 Հուլիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
07.07.25 «Ջերմատուն»․ նախաձեռնություն Գորիսի համայնքի Վերիշեն և Ակներ բնակավայրերում
Գորիսի համայնապետարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսով պաշտոնապես մեկնարկեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Գորիսի համայնքապետարանի համատեղ «Ջերմատուն» նախաձեռնությունը։ Ծրագիրն իրականացվում է «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակում և նպատակ ունի Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն և Ակներ բնակավայրերի բնակիչներին հնարավորություն տալ հիմնելու սեփական ջերմատնային բիզնեսը։Ասուլիսի ընթացքում ՄԱԶԾ ծրագրի ղեկավար Արման Վալեսյանը ներկայացրեց ծրագրի մանրամասները՝ ընդգծելով, որ այն կնպաստի տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացմանը, նորարարության խթանմանը և համայնքների միջև համագործակցության ամրապնդմանը։Ծրագրի նպատակը և առավելություններըՆախաձեռնությունը հիմնված է «Նեքսուս» ... Մանրամասն
07.07.25 Թթի փառատոն Գորիսում
Գորիսում տեղի ունեցավ մշակութային միջոցառում՝ նվիրված համայնքի գեղեցիկ ավանդույթներից մեկին՝ թութ թափելու արարողությանը։ Այն միավորել էր բազմաթիվ գորիսեցիների, ովքեր եկել էին մասնակցելու համատեղ աշխատանքին և տոնական մթնոլորտին։Թութ թափելու սովորույթը Գորիսում պատմություն ունի և համարվում է ոչ միայն գյուղատնտեսական աշխատանք, այլև համայնքային միասնության առիթ։ Ըստ ավանդույթի՝ ընտանիքները կամ հարևանները հավաքվում են թթենու շուրջ։Այս գործընթացը համատեղ աշխատանքի և բերքը կիսելու խորհրդանիշ է։Այս տարվա արարողությունը պարզ բերքահավաքից վերածվել էր մշակութային իրադարձության։ Միջոցառումն ուղեկցվել է ազգային երգ ու պարով, որը կատարում էին տեղի ստեղծագործական խմբերը։Մասնակիցներն ու հյուրերը հնարավորություն ... Մանրամասն
30.06.25 Գորիսում անցկացվեց «Սպորտլանդիա-2025»-ը
Գորիսում սպորտի զարգացումը՝ համայնքային առաջնահերթություն. «Սպորտլանդիա»-ն համախմբեց փոքրիկ մարզիկներինԳորիս համայնքում սպորտի զարգացումն ու մասսայականացումը համայնքային քաղաքականության կարևորագույն ուղղություններից է։ Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուշադրության կենտրոնում է նաև նախադպրոցական տարիքից երեխաների մոտ առողջ ապրելակերպի սերմանումը և նրանց ֆիզիկական դաստիարակությունը։Այս սկզբունքի վառ օրինակ է Գորիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ անցկացված «Սպորտլանդիա-2025» մարզական միջոցառումը, որը Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում համախմբել էր համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների տասը թիմերի։Միջոցառման գլխավոր նպատակն էր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ... Մանրամասն
27.06.25 Գորիս համայնքի Բարձրավան բնակավայրում լայնածավալ աշխատանքներ են մեկնարկել
Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նախաձեռնությամբ և միջոցներով կառուցվում է կենսական նշանակության ճանապարհ, որը հասանելի կդարձնի շուրջ 16 հեկտար այգիներ՝ ստեղծելով զարգացման նոր հեռանկարներ տեղի բնակիչների համար։Տարիներ շարունակ Բարձրավանի այս բերրի հողերը, որոնք իդեալական են մրգատու այգիներ հիմնելու համար, փաստացի մնացել են գյուղատնտեսական շրջանառությունից դուրս։ Պատճառը դեպի այգիներ տանող ճանապարհի բացակայությունն էր, ինչը գյուղտեխնիկայի համար տարածքը դարձնում էր անհասանելի՝ բնակիչներին զրկելով եկամտի կարևոր աղբյուրից և հողը արդյունավետ օգտագործելու հնարավորությունից։Խնդրին տրվում է համալիր լուծում։ Ճանապարհի կառուցմանը զուգահեռ, Գորիսի համայնքապետարանը, համագործակցելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ... Մանրամասն
13.06.25 Գորիսում նշվեց Ա․ Բակունցի ծննդյան 126-ամյակը
Այս տարի լրանում է հայ գրող, խոսքի արվեստի մեծագույն գիտակ Ակսել Բակունցի ծննդյան 126-ամյակը։Ավանդույթի համաձայն՝ ներկաները ծաղիկներ խոնարհեցին մեծանուն գրողի կիսանդրուն, իսկ բակունցների հյուրընկալ հարկի ներքո հնչեցին երախտագիտության ու սիրո խոսքեր։Գորիսի համայնքապետարանի և Ա․ Բակունցի տուն-թանգարանի կազմակերպած գրական-երաժշտական միջոցառմանը կատարումներով հանդես եկան Գ․ Աշոտի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթը, «Մեծ Հայք» պարային ստուդիան, ինչպես նաև գրողի անունը կրող դպրոցի աշակերտները։Թանգարանում ներկայացվեց նաև գեղանկարիչ Արամ Մաշուրյանի վրձնած դիմանկարները՝ «Գորիսյան դիմանկարային պատում» խորագրով, որոնք ներկայացնում են Գորիսի մերօրյա մտավորականներին, քաղաքային ... Մանրամասն
10.06.25 Գորիսը հյուրընկալել էր գիտության և մշակույթի վաստակավոր գործիչների
Հայտնի մտավորական Մարտիկ Գասպարյանի նախաձեռնությամբ Գորիսը հյուրընկալել էր գիտության և մշակույթի վաստակավոր գործիչների՝ Յուրի Սուվարյանին, Գուրգեն Մելիքյանին, Սամվել Մուրադյանին, Վարդան Խաչատրյանին, Արթուր Ղարագյոզյանին, Աշոտ Գևորգյանին, Նորայր Մուրադյանին և ուրիշների։ Գորիսի գիտական և ստեղծագործ մտավորականության, գրականության, արվեստի և մշակույթի ներկայացուցիչների հետ տեղի ունեցավ բովանդակալից ու երկար սպասված հանդիպում։Հյուրերին ջերմորեն ողջունեց Գորիսի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ Արմինե Հովակիմյանը, բարձր գնահատեց նրանց ավանդը գիտության, մշակույթի զարգացման մեջ, նշեց, որ ոգևորիչ է Գորիսում նման միջոցառումների կազմակերպումը։Գորիսի ... Մանրամասն
09.06.25 Առուշ Առուշանյանն ընդունել է Թիերի Կովակսին
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ընդունել է Ֆրանսիայի Վիեն քաղաքի քաղաքապետ Թիերի Կովակսին և փոխքաղաքապետ Լևոն Սակունցին։Հանդիպման օրակարգում քույր քաղաքների միջև արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցության ամփոփումն էր և զարգացման նոր հեռանկարների քննարկումը։ Քաղաքապետերն արձանագրել են, որ մինչ օրս իրականացված հետևողական քայլերի շնորհիվ զգալի դրական փոփոխություններ են գրանցվել մի շարք ոլորտներում։ Մասնավորապես, հաջողությամբ կյանքի են կոչվել մշակութային փոխանակումների և կրթական նախաձեռնությունների վերաբերյալ նախորդ պայմանավորվածությունները։Արձանագրված հաջողությունների հիման վրա՝ Առուշ Առուշանյանը և Թիերի Կովակսը նախանշել են համագործակցության խորացման նոր անելիքները։ Հատուկ շեշտադրվելու ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Գորիս համայնքի ավագանու նիստ 09.03.2019
Գորիս համայնքի ավագանու նիստ 12.02.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner