16.10.25
Հարթաշեն բնակավայրի բարեկարգման աշխատանքներ
|
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարարականով՝ Հարթաշեն բնակավայրում մեկնարկել են լայնածավալ բարեկարգման աշխատանքներ։ Աշխատանքները ներառում են գյուղի բոլոր փողոցների խճապատումը, ինչը կարևորագույն քայլ է ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու և փոշուց ու ցեխից ազատվելու համար։ Գորիս համայնքի բոլոր բնակավայրերի խնդիրները գտնվում են ուշադրության կենտրոնում։ Համայնքապետարանն իրականացնում է համակարգված մոտեցում՝ նպատակ ունենալով լուծել ենթակառուցվածքային, սոցիալական հարցերը բոլոր գյուղերում։
|
|
12.10.25
Որոտան բնակավայրի ոռոգման ջրագծի կառուցում
|
Որոտան բնակավայրում շարունակվում են ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքները, որոնք կենսական նշանակություն ունեն տեղի բնակիչների համար: Ծրագիրն իրականացվում է Գորիսի համայնքապետարանի և գործընկերների համատեղ ջանքերով։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի հետ համատեղ կառուցվում է ոռոգման նոր ցանցը: Ծրագրի նպատակն է` ապահովել համայնքի գյուղատնտեսական հողատարածքները մշտական և բավարար ոռոգման ջրով: Ջրագծի կառուցումը թույլ կտա արդյունավետ օգտագործել ջրային ռեսուրսները, նվազեցնել ջրի կորուստները և ապահովել կայուն գյուղատնտեսություն:
|
|
08.10.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
 Գորիս համայնքի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 10-ին  ժամը 12.00-13.00 Ներքին Խնձորեսկ  ժամը 14.00-15.00 Խնձորեսկ,  ժամը 15.30-16.30 Հարթաշեն Բնակավայրերի վարչական շենքերի հարակից տարածքում կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը։  Հարկադիր կատարման ոլորտում ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել և տեղում ստանալ ձեր հարցերի պատասխանները։
|
|
06.10.25
Գորիսը նշեց Ուսուցչի տոնը
|
Հոկտեմբերի 6-ին Գորիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ և բարձր հովանու ներքո կազմակերպվեց հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Ուսուցչի տոնին և համայնքի վաստակաշատ ուսուցիչներին։ Միջոցառման նպատակն էր գնահատել մանկավարժների կարևոր դերն ու ավանդը սերունդների կրթության և դաստիարակության գործում։Միջոցառման ընթացքում Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի անունիցհամայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը հանձնեց շնորհակալագրեր ։ Շնորհակալագրերը հանձնվեցին համայնքի դպրոցների ուսուցիչներին՝ երկարամյա նվիրումի, բարեխիղճ աշխատանքի և կրթության ոլորտում ունեցած կարևոր ավանդի համար։Միջոցառման մշակութային հատվածը զարդարեցին Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթը և Վահե Մելքումյան պարային ...
Մանրամասն |
|
05.10.25
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
|
Հարգելի՛ ուսուցիչներ, մանկավարժներ, կրթության ոլորտի նվիրյալներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ։Ժամանակի փորձությունների միջով անցած մեր պատմությունը, մեր լեզուն, մեր հավատքը, մեր մշակույթը՝ ահա այն հիմքերը, որոնց վրա կառուցված է հայոց պետականության և ազգային գաղափարախոսության ամրությունը։ Եվ դուք եք, որ ձեր ամենօրյա քրտնաջան աշխատանքով սերունդներին եք փոխանցում այդ սուրբ արժեքները։ Դուք եք կերտում այն քաղաքացուն, ով կրողն է լինելու մեր ազգային ոգու, ով գիտակցելու է իր պատմական ժառանգության կարևորությունը և պաշտպանելու է մեր պետական շահերը։Մենք ապրում ենք բարդ ժամանակներում, երբ ազգային արժեքների վերարժևորումը կենսական նշանակություն ունի։ Այս համատեքստում ձեր դերը կրկնապատկվում ...
Մանրամասն |
|
01.10.25
Տարեցների միջազգային օրը Գորիսում
|
Հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, Գորիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվեց ջերմ և հիշարժան միջոցառում՝ նվիրված համայնքի տարեց բնակիչներին: Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթը համերգային ծրագրով հանդես եկավ «Համագործակցության կամար» ՀԿ-ի բարեգործական ճաշարանում՝ ստեղծելով ուրախ և տոնական մթնոլորտ:Միջոցառման հիմնական նպատակն էր տարեցներին շեղել առօրյա հոգսերից և նրանց օրը դարձնել ավելի պայծառ ու տոնական:Օրն առանձնահատուկ դարձավ նաև մեկ այլ հուզիչ իրադարձությամբ. համույթի նախկին աշխատակից Սուսաննա Ղումաշյանը նշեց իր ծննդյան տարեդարձը: Այս առիթով տիկին Ղումաշյանին հանձնվեց պատվոգիր՝ ի գնահատումն նրա երկարամյա բեղմնավոր աշխատանքային ...
Մանրամասն |
|
18.09.25
ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է «ՏԵՍԵԼ ԵՄ» ՀԱՎԵԼՎԱԾԸ
|
Նոր հնարավորություն քաղաքացիների համար Համայնքիդ խնդիրն այլևս չի մնա անտեսված․
- Նկարիր
- Ներբեռնիր «Տեսել եմ» հավելվածը
- Ուղարկիր քո համայնքապետարանին
Քեզնից ստացված ազդանշանին հետևելու են մասնագետները և կկիսվեն արդյունքով։ Այսուհետև մաքուր, հարմար ու անվտանգ միջավայր ձևավորելու գործում քո ձայնը վճռորոշ է։ teselem.am «Teselem» հավելվածը հասանելի է App Store և Google Play-ում Տեսել ես՝ կիսվիր, միասին կլուծենք
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |