| 
                            
                                    04.11.25  
                                    Դպրոցականների վոլեյբոլի լիգա
                         | 
                     
                    
                        | 
                            
                             Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցը անցկացրեց ՀՀ Վարչապետի հովանու ներքո անցկացվող "Դպրոցականների վոլեյբոլի լիգա" մարզական խաղերի 6-7-րդ և 8-9-րդ դասարանների միջհամայնքային փուլը։Առաջնությանը մասնակցում էին Գորիս, Տաթև և Տեղ համայնքների հանրակրթական դպրոցների թիմերը։ 6-ից 7-րդ դասարանների պայքարում առաջին տեղը գրավեց Ա.Բալասանյանի անվան Կոռնիձորի միջնակարգ դպրոցի թիմը։Երկրորդ տեղը զբաղեցրեց Հալիձորի միջնակարգ դպրոցի թիմըԵրրորդը ` Տեղ գյուղի Ա.Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը։ 8-9-րդ դասարանների պայքարում առաջին տեղը գրավեցՀալիձորի միջնակարգ դպրոցի թիմըԵրկրորդ տեղը զբաղեցրեցԱ.Բալասանյանի անվան Կոռնիձորի միջնակարգ դպրոցի թիմըԵրրորդը `Ա.Սարգսյանի անվան Տեղ գյուղի թիվ մեկ միջնակարգ ...
                            Մանրամասն | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    27.10.25  
                                    Լայնածավալ մաքրման աշխատանքներ Խնձորեսկից դեպի Ներքին Խնձորեսկ տանող ճանապարհին
                         | 
                     
                    
                        | 
                            
                             Խնձորեսկից դեպի Ներքին Խնձորեսկ տանող ճանապարհի ողջ երկայնքով և երկու բնակավայրերի տարածքներում իրականացվում են լայնածավալ մաքրման աշխատանքներ։ Կոմունալ ծառայության աշխատակիցներն ամբողջ օրվա ընթացքում ջանասիրաբար աշխատել են՝ ապահովելու բնակավայրերի փողոցների մաքրությունն ու կոկիկ տեսքը։ Գորիսի համայնքապետարանը կարևորում է մաքուր և բարեկարգ միջավայրը ինչպես Գորիս քաղաքում, այնպես էլ բնակավայրերում։ Մաքուր փողոցները ոչ միայն հաճելի են աչքին, այլև նպաստում են բարեկեցիկ կյանքին։ Բնակիչներին կոչ ենք անում՝ հետևողական լինել մաքրություն պահպանելու հարցում։ 
                             | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    27.10.25  
                                     Նորոգման աշխատանքներ Բարձրավանի վարչական շենքում
                         | 
                     
                    
                        
                            
                            Բարձրավանի վարչական շենքում նորոգման աշխատանքները շարունակվում են. Նոր շունչ երեխաների զարգացման կենտրոնին Բարձրավան բնակավայրում շարունակվում են վարչական շենքի հիմնանորոգման աշխատանքները, որը տարիներ շարունակ եղել է անմխիթար վիճակում։ Նախագիծն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի և Գորիսի համայնքապետարանի համագործակցությամբ։ Այս նախաձեռնությունը կարևոր նշանակություն ունի հատկապես շենքում գործող երեխաների զարգացման կենտրոնի համար։ Նորոգումից հետո շենքը կդառնա ավելի հարմարավետ և ժամանակակից։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու երեխաների զարգացման կենտրոնին, որտեղ կստեղծվեն բոլորովին նոր և բարենպաստ պայմաններ փոքրիկների կրթության, զարգացման և ժամանցի համար։  
                             | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    25.10.25  
                                    Գորիս համայնքում համատարած մաքրման աշխատանքներ՝ համայնքային շաբաթօրյակի շրջանակներում
                         | 
                     
                    
                        
                            
                            Այսօր Գորիս համայնքում հայտարարված համայնքային շաբաթօրյակի շրջանակներում իրականացվել են լայնածավալ մաքրման աշխատանքներ՝ ընդգրկելով համայնքի ողջ տարածքը։ Նախաձեռնությանը մասնակցել են համայնքային ենթակայության բոլոր հաստատությունները, բնակավայրերի վարչական աշխատակազմերը և բազմաթիվ ակտիվ քաղաքացիներ՝ միավորվելով մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ ունենալ մաքուր և բարեկարգ համայնք։ Շաբաթօրյակի ընթացքում մաքրվել են ինչպես հաստատությունների հարակից տարածքները, այնպես էլ հանրային վայրերը՝ փողոցները, զբոսայգիները, պուրակները ։ Հատուկ ուշադրություն է դարձվել աղբահանությանը, չորացած տերևների և կենցաղային թափոնների հավաքմանը։  
                             | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    24.10.25  
                                    Բարեկարգման և սանմաքրման լայնածավալ աշխատանքներ
                         | 
                     
                    
                        
                            
                            Գորիսի Սյունիքի փողոցում մեկնարկել են բարեկարգման և սանմաքրման լայնածավալ աշխատանքներ, որոնք իրականացնում է «Ոսմար» ընկերությունը։ Աշխատանքները նպատակ ունեն ապահովել քաղաքի կենտրոնական փողոցներից մեկի կատարյալ մաքրությունը: «Ոսմար» ընկերության աշխատակիցները փողոցի ողջ երկայնքով մանրակրկիտ մաքրում են ինչպես ճանապարհի երթևեկելի հատվածը, այնպես էլ մայթերը, հեռացնելով կուտակված աղբը, տերևները: Գորիսի համայնքապետարանը կարևորում և խրախուսում է մասնավոր հատվածի ներգրավվածությունը համայնքի բարեկարգման գործում։ Մեր քաղաքի մաքրությունն ու գեղեցկությունը մեր բոլորիս ընդհանուր նպատակն է։ Նմանատիպ համագործակցությունները ցույց են տալիս, որ միասնական ուժերով կարող ենք հասնել էական արդյունքների։     
                             | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    22.10.25  
                                    Գորիս համայնքի Շուռնուխ, Որոտան և Բարձրավան բնակավայրերի երեխաների ճանաչողական  այցը  Երևանում
                         | 
                     
                    
                        
                            
                            Այս օրերին Գորիս համայնքի Շուռնուխ, Որոտան և Բարձրավան բնակավայրերի երեխաները ճանաչողական ու հագեցած այցով գտնվում են Երևանում։ Այցի նպատակն է երեխաներին հնարավորություն ընձեռել ծանոթանալու Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը, տեսարժան վայրերին։   Այցի շրջանակներում երեխաներն արդեն իսկ այցելել են Հայաստանի ամենահայտնի պատմամշակութային վայրերից մի քանիսը՝ Գառնի, Գեղարդ։ Այս նախաձեռնությունն իրականացրել է «Բարի Մամա» ՀԿ-ն՝ Գորիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Նմանատիպ ծրագրերը կարևոր են հատկապես սահմանամերձ բնակավայրերում ապրող երեխաների համար, քանի որ դրանք հնարավորություն են տալիս զգալու իրենց հայրենիքի մասնիկը։  
                             | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    22.10.25  
                                    Գորիս համայնքի մշակութային կյանքը
                         | 
                     
                    
                        | 
                            
                            Գորիս համայնքի մշակութային կյանքը շարունակում է զարգանալ և հարստանալ՝ շնորհիվ մշակութային ոլորտի մասնագետների շարունակական զարգացման։Այսօրինակ կարևորագույն նախաձեռնության շրջանակներում մեկնարկել են վերապատրաստման դասընթացներ՝ ուղղված Գորիս համայնքի մշակութային ոլորտի մասնագետների գիտելիքների և հմտությունների խորացմանը։ Դասընթացների հիմնական շեշտը դրված է ազգային տոների, ծեսերի, ավանդույթների և սովորույթների ուսումնասիրության և դրանց ճիշտ կիրառման վրա։Սա ևս մեկ հնարավորություն է մշակույթի գործիչների համար՝ վերանայելու և թարմացնելու իրենց մոտեցումները մշակութային միջոցառումների կազմակերպման հարցում։ Դասընթացները նպատակ ունեն ապահովելու, որ ազգային ժառանգությունը ոչ միայն պահպանվի, այլև ճիշտ ձևով ...
                            Մանրամասն | 
                     
                 
                
             | 
			
				| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |