Այսօր: Ուրբաթ, 23 Հունիսի 2017թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ավագանու հերթական նիստ
2017,Հունիս 21 - 28
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2017,Հունիս 20 - Հուլիս 3


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22.06.17 ՏԵՂԱՏԱՐԱՓ ԳՈՐԻՍՈՒՄ
   Վաղ առավոտյան Գորիսում տեղացած հորդառատ անձրևը մեծ վնաս հասցրեց քաղաքին: Դեռ ադամամութին գորիսյան երկինքը ամպածածկ ու անարև էր: Քաղաքը մթությամբ պատած սև ամպերն  իրենց սև գործն արեցին, վնասելով բերքն ու բարիքը, ճանապարններն ու բակամերձ տարածքները: Մոտ 30 րոպե տևած տեղումները գրեթե բոլոր թաղամասերում խնդիրներ առաջացրին՝ լցվելով բակ ու տուն, քանդելով տան հիմքերն ու պատերը : Հորդառատ տեղումները քանդել են անգամ ասֆալտապատ հատվածները ու խոր փոսեր առաջացրել: Հորդառատ անձրևն  անհանգստություն է պատճառել նաև ննջեցյալներին: ... Մանրամասն
21.06.17 «ԱՆՈՒՇ» ՕՊԵՐԱՆ՝ ԳՈՐԻՍՈՒՄ
Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը «Անուշ» օպերան ներկայացրեց Գորիսի Վ.Վաղարշյանի անվան ՊԴԹ-ի դահլիճում: Մեծն լոռեցու՝ Հ. Թումանյանի համանուն պոեմի և Ա. Տիգրանյանի երաժշտությամբ բեմադրված 3 գործողությամբ ներկայացումը հիացրեց հանդիսատեսին: Մշակութային կանգառն ուղեկցվեց Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցի և դահլիճում գտվող արվեստասերների ջերմ ծափողջյուններով:
20.06.17 ԳՈՐԻՍԻ ԹԻՎ 2 ՆՈՒՀ-Ը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ

ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» 2017 թվականի մրցույթի համայնքային և մարզային փուլերում հաղթող ճանաչված թիվ 2 ՆՈՒՀ-ի «Արև» թիմն այսօր, մրցույթի եզրափակիչ փուլում, գրավեց առաջին հորիզոնականը, 2-րդ տեղը Կոտայքի մարզի նախադպրոցական հիմնարկն էր , իսկ երրորդը` Արցախի Հանրապետության ՆՈՒՀ-ը: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ բոլոր մարզերի և Արցախի Հանրապետության մարզային փուլի մրցումներին 1-ին տեղերը գրաված 11 ՆՈՒՀ-ի 110 երեխա: Հաղթող թիմերն արժանացան դրամական պարգևների: Շնորհավորում ենք...

19.06.17 ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ...
Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցի աշխատասենյակում հերթական խորհրդակցությունն էր՝ ընդլայնված կազմով, որին ներկա էին բնակավայրերի վարչական ղեկավարները և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները: Հանդիպմանը մասնակիցները ներկայացրին իրականացված աշխատանքների արդյունքները, առկա խնդիրները: Համայնքի ղեկավարը ծանոթացավ գրադարանների հանձնման-ընդունման գործընթացի մանրամասներին, հանձնարարականներ տվեց գյուղատնտեսական, քաղաքաշինական բաժինների ղեկավարներին: Վ.Ադունցը ներկայացրեց, որ 7 բնակավայրում փողոցների լուսավորության աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ ճանապարհների վերանորոգման մրցույթին հաջորդել է պայմանագրերի կնքման գործընթացը: Նա նշեց նաև, որ համայնքապետարանի կողմից գործառույթները ժամանակին ... Մանրամասն
16.06.17 ԳՈՐԻՍԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ
Գորիսում անցկացվեց ՀՀ նախագահի մրցանակի համար հայտարարված «Լավագույն մարզական ընտանիք-2017» մրցույթի առաջին՝ համայնքային փուլը: Երկրորդ տարին է, ինչ գորիսեցիները մասնակցում են «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին և զբաղեցնում մրցանակային տեղեր: Այս տարի համայնքային փուլից հետո առաջին հորիզոնականում Աղաբեկյանների ընտանիքն էր, 2-րդ տեղում՝ Սահակյաններինը: Ստեփանյանների ընտանիքը գրավեց երրորդ տեղ: Մրցանակային տեղեր զբաղեցրած ընտանիքները կմասնակցեն մարզային փուլին:
14.06.17 ԳՈՐԻՍՈՒՄ ՕԴՆ ԱՆԳԱՄ ԲԱԿՈՒՆՑՅԱՆ ԷՐ...



  Ա. Բակունցի հյուրընկալ օջախում տարեդարձ էր: Նշվում էր մեծն գրողի 118-ամյակը:  Ակսելը ներկա չէր, բայց հյուրերին դիմավորեցին բակունցյան հերոսները: Դիլան դային ու Մինա բիբին, Սոնան ու վարժապետը փռեցին սուփռան, իրենց ձեռքերով հյուրասիրեցին հենց բակում եփված մատաղը: Օդը լցվեց սիրված արձակագրի, գրականագետի, կինոսցենարիստի ու թարգմանչի շնչով:  Գորիսի համայնքապետարանի, պետական համալսարանի և Բակունցի տուն-թանգարանի շնորհիվ օրն ամբողջովին բակունցյան էր:

 

13.06.17 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԽՈՍՏՈՒՄԸ ՉՈՒՇԱՑԱՎ
Մայիսի 24-ին Վերիշեն բնակավայրում Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը հերթական ընդունելության ժամանակ գյուղացիներին խոստացել էր. շատ կարճ ժամկետում կառուցել 15-րդ փողոցի ջրագիծը: Այսօր այն այլևս իրականություն է: Աշխատանքների ընթացքում 150մ ազբեստե խողովակ փոխարինվեց նոր՝ պոլիէթիլենային խողովակներով, արդյունքում 20 ընտանիքի ապահովելով մաքուր ջրով: Վաչագան Ադունցը հերթական աշխատանքային այցով Վերիշեն և Ակներ բնակավայրում էր:  Նա ծանոթացավ Ակներում Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) աջակցությամբ ջրի ներքին ցանցի փոխման աշխատանքներին, եղավ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանում: Վաչագան Ադունցը հետևեց նաև գյուղի փողոցների լուսավորության աշխատանքներին: ... Մանրամասն
09.06.17 ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՅՈՒՆԻՔԻ ԳԱՄԿ_ԻՑ



   Գորիս համայնքում հունիսի 1-ին տեղացած հորդառատ անձրևն ու կարկուտը մեծ վնաս են հասցրել գյուղատնտեսությանը: 
Մի քանի օր անց կարկտահարված բնակավայրերում տեղեկատվական խորհրդակցական աշխատանքներ իրականացրեց Սյունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնը:

 

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner