Այսօր: Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.11.25 Նոր աղբամաններ՝ Բարձրավանում
Գորիս խոշորացված համայնքը շարունակում է իրականացնել համակարգված աշխատանքներ՝ համայնքի բնակավայրերի սանիտարական վիճակը բարելավելու և բարեկարգելու ուղղությամբ։ Բարձրավան բնակավայրում տեղադրվել են նոր աղբամաններ. նախաձեռնությունը էապես կբարելավի աղբահանության գործընթացը և կնպաստի ավելի մաքուր միջավայրի ձևավորմանը բնակիչների համար։Գորիս համայնքի բազմաթիվ բնակավայրերում, այդ թվում և Բարձրավանում, աղբահանության կանոնավոր ծառայություններ տարիներ շարունակ չեն իրականացվել։ Սա հանգեցրել է աղբի կուտակման և դրանից բխող տարբեր բնապահպանական ու սանիտարական խնդիրների։Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետևողական աշխատանքի շնորհիվ ներկայումս Գորիս խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում ապահովվում է կանոնավոր ... Մանրամասն
04.11.25 Դպրոցականների վոլեյբոլի լիգա
Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցը անցկացրեց ՀՀ Վարչապետի հովանու ներքո անցկացվող "Դպրոցականների վոլեյբոլի լիգա" մարզական խաղերի 6-7-րդ և 8-9-րդ դասարանների միջհամայնքային փուլը։Առաջնությանը մասնակցում էին Գորիս, Տաթև և Տեղ համայնքների հանրակրթական դպրոցների թիմերը։ 6-ից 7-րդ դասարանների պայքարում առաջին տեղը գրավեց Ա.Բալասանյանի անվան Կոռնիձորի միջնակարգ դպրոցի թիմը։Երկրորդ տեղը զբաղեցրեց Հալիձորի միջնակարգ դպրոցի թիմըԵրրորդը ` Տեղ գյուղի Ա.Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը։ 8-9-րդ դասարանների պայքարում առաջին տեղը գրավեցՀալիձորի միջնակարգ դպրոցի թիմըԵրկրորդ տեղը զբաղեցրեցԱ.Բալասանյանի անվան Կոռնիձորի միջնակարգ դպրոցի թիմըԵրրորդը `Ա.Սարգսյանի անվան Տեղ գյուղի թիվ մեկ միջնակարգ ... Մանրամասն
27.10.25 Լայնածավալ մաքրման աշխատանքներ Խնձորեսկից դեպի Ներքին Խնձորեսկ տանող ճանապարհին
Խնձորեսկից դեպի Ներքին Խնձորեսկ տանող ճանապարհի ողջ երկայնքով և երկու բնակավայրերի տարածքներում իրականացվում են լայնածավալ մաքրման աշխատանքներ։ Կոմունալ ծառայության աշխատակիցներն ամբողջ օրվա ընթացքում ջանասիրաբար աշխատել են՝ ապահովելու բնակավայրերի փողոցների մաքրությունն ու կոկիկ տեսքը։
Գորիսի համայնքապետարանը կարևորում է մաքուր և բարեկարգ միջավայրը ինչպես Գորիս քաղաքում, այնպես էլ բնակավայրերում։ Մաքուր փողոցները ոչ միայն հաճելի են աչքին, այլև նպաստում են բարեկեցիկ կյանքին։
Բնակիչներին կոչ ենք անում՝ հետևողական լինել մաքրություն պահպանելու հարցում։
27.10.25 Նորոգման աշխատանքներ Բարձրավանի վարչական շենքում
Բարձրավանի վարչական շենքում նորոգման աշխատանքները շարունակվում են. Նոր շունչ երեխաների զարգացման կենտրոնին
Բարձրավան բնակավայրում շարունակվում են վարչական շենքի հիմնանորոգման աշխատանքները, որը տարիներ շարունակ եղել է անմխիթար վիճակում։ Նախագիծն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի և Գորիսի համայնքապետարանի համագործակցությամբ։ Այս նախաձեռնությունը կարևոր նշանակություն ունի հատկապես շենքում գործող երեխաների զարգացման կենտրոնի համար։
Նորոգումից հետո շենքը կդառնա ավելի հարմարավետ և ժամանակակից։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու երեխաների զարգացման կենտրոնին, որտեղ կստեղծվեն բոլորովին նոր և բարենպաստ պայմաններ փոքրիկների կրթության, զարգացման և ժամանցի համար։
25.10.25 Գորիս համայնքում համատարած մաքրման աշխատանքներ՝ համայնքային շաբաթօրյակի շրջանակներում
Այսօր Գորիս համայնքում հայտարարված համայնքային շաբաթօրյակի շրջանակներում իրականացվել են լայնածավալ մաքրման աշխատանքներ՝ ընդգրկելով համայնքի ողջ տարածքը։
Նախաձեռնությանը մասնակցել են համայնքային ենթակայության բոլոր հաստատությունները, բնակավայրերի վարչական աշխատակազմերը և բազմաթիվ ակտիվ քաղաքացիներ՝ միավորվելով մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ ունենալ մաքուր և բարեկարգ համայնք։
Շաբաթօրյակի ընթացքում մաքրվել են ինչպես հաստատությունների հարակից տարածքները, այնպես էլ հանրային վայրերը՝ փողոցները, զբոսայգիները, պուրակները ։ Հատուկ ուշադրություն է դարձվել աղբահանությանը, չորացած տերևների և կենցաղային թափոնների հավաքմանը։
24.10.25 Բարեկարգման և սանմաքրման լայնածավալ աշխատանքներ
Գորիսի Սյունիքի փողոցում մեկնարկել են բարեկարգման և սանմաքրման լայնածավալ աշխատանքներ, որոնք իրականացնում է «Ոսմար» ընկերությունը։ Աշխատանքները նպատակ ունեն ապահովել քաղաքի կենտրոնական փողոցներից մեկի կատարյալ մաքրությունը:
«Ոսմար» ընկերության աշխատակիցները փողոցի ողջ երկայնքով մանրակրկիտ մաքրում են ինչպես ճանապարհի երթևեկելի հատվածը, այնպես էլ մայթերը, հեռացնելով կուտակված աղբը, տերևները:
Գորիսի համայնքապետարանը կարևորում և խրախուսում է մասնավոր հատվածի ներգրավվածությունը համայնքի բարեկարգման գործում։ Մեր քաղաքի մաքրությունն ու գեղեցկությունը մեր բոլորիս ընդհանուր նպատակն է։ Նմանատիպ համագործակցությունները ցույց են տալիս, որ միասնական ուժերով կարող ենք հասնել էական արդյունքների։
 
 
22.10.25 Գորիս համայնքի Շուռնուխ, Որոտան և Բարձրավան բնակավայրերի երեխաների ճանաչողական այցը Երևանում
Այս օրերին Գորիս համայնքի Շուռնուխ, Որոտան և Բարձրավան բնակավայրերի երեխաները ճանաչողական ու հագեցած այցով գտնվում են Երևանում։ Այցի նպատակն է երեխաներին հնարավորություն ընձեռել ծանոթանալու Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը, տեսարժան վայրերին։
 
Այցի շրջանակներում երեխաներն արդեն իսկ այցելել են Հայաստանի ամենահայտնի պատմամշակութային վայրերից մի քանիսը՝ Գառնի, Գեղարդ։
Այս նախաձեռնությունն իրականացրել է «Բարի Մամա» ՀԿ-ն՝ Գորիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Նմանատիպ ծրագրերը կարևոր են հատկապես սահմանամերձ բնակավայրերում ապրող երեխաների համար, քանի որ դրանք հնարավորություն են տալիս զգալու իրենց հայրենիքի մասնիկը։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Գորիս համայնքի ավագանու նիստ 09.03.2019
Գորիս համայնքի ավագանու նիստ 12.02.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner