|
22.10.25
Գորիս համայնքի Շուռնուխ, Որոտան և Բարձրավան բնակավայրերի երեխաների ճանաչողական այցը Երևանում։
|
Այս օրերին Գորիս համայնքի Շուռնուխ, Որոտան և Բարձրավան բնակավայրերի երեխաները ճանաչողական ու հագեցած այցով գտնվում են Երևանում։ Այցի նպատակն է երեխաներին հնարավորություն ընձեռել ծանոթանալու Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը, տեսարժան վայրերին։ Այցի շրջանակներում երեխաներն արդեն իսկ այցելել են Հայաստանի ամենահայտնի պատմամշակութային վայրերից մի քանիսը՝ Գառնի, Գեղարդ։ Այս նախաձեռնությունն իրականացրել է «Բարի Մամա» ՀԿ-ն՝ Գորիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Նմանատիպ ծրագրերը կարևոր են հատկապես սահմանամերձ բնակավայրերում ապրող երեխաների համար, քանի որ դրանք հնարավորություն են տալիս զգալու իրենց հայրենիքի մասնիկը։
|
|
|
18.10.25
«Ավագ սերնդի կենտրոն Գորիսում»
|
|
Գորիսում տեղի ունեցավ «Ավագ սերնդի կենտրոնի» հանդիսավոր բացումը, որը նոր շունչ և հույս կներշնչի հատկապես միայնակ տարեցներին։ Կենտրոնի բացման արարողությանը մասնակցել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական Միության դեսպանը, ԵՄ անդամ երկրների դեսպաններ, մարզպետարանի ներկայացուցիչներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ընդգծելով նախաձեռնության կարևորությունը։«Ավագ սերնդի կենտրոնը» ստեղծվել է Winnet Goris Development Foundation-ի կողմից՝ մի շարք կազմակերպությունների զգալի աջակցությամբ։Ամարյան բարեգործական հիմնադրամը նվիրաբերել է 18 միլիոն ՀՀ դրամ՝ հոգալով կենտրոնի շենքի գնման մասնակի ծախսերը։European Union in Armenia-ի ...
Մանրամասն |
|
|
16.10.25
Հարթաշեն բնակավայրի բարեկարգման աշխատանքներ
|
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարարականով՝ Հարթաշեն բնակավայրում մեկնարկել են լայնածավալ բարեկարգման աշխատանքներ։ Աշխատանքները ներառում են գյուղի բոլոր փողոցների խճապատումը, ինչը կարևորագույն քայլ է ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու և փոշուց ու ցեխից ազատվելու համար։ Գորիս համայնքի բոլոր բնակավայրերի խնդիրները գտնվում են ուշադրության կենտրոնում։ Համայնքապետարանն իրականացնում է համակարգված մոտեցում՝ նպատակ ունենալով լուծել ենթակառուցվածքային, սոցիալական հարցերը բոլոր գյուղերում։
|
|
|
12.10.25
Որոտան բնակավայրի ոռոգման ջրագծի կառուցում
|
Որոտան բնակավայրում շարունակվում են ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքները, որոնք կենսական նշանակություն ունեն տեղի բնակիչների համար: Ծրագիրն իրականացվում է Գորիսի համայնքապետարանի և գործընկերների համատեղ ջանքերով։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի հետ համատեղ կառուցվում է ոռոգման նոր ցանցը: Ծրագրի նպատակն է` ապահովել համայնքի գյուղատնտեսական հողատարածքները մշտական և բավարար ոռոգման ջրով: Ջրագծի կառուցումը թույլ կտա արդյունավետ օգտագործել ջրային ռեսուրսները, նվազեցնել ջրի կորուստները և ապահովել կայուն գյուղատնտեսություն:
|
|
|
08.10.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
 Գորիս համայնքի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 10-ին  ժամը 12.00-13.00 Ներքին Խնձորեսկ  ժամը 14.00-15.00 Խնձորեսկ,  ժամը 15.30-16.30 Հարթաշեն Բնակավայրերի վարչական շենքերի հարակից տարածքում կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը։  Հարկադիր կատարման ոլորտում ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել և տեղում ստանալ ձեր հարցերի պատասխանները։
|
|
|
06.10.25
Գորիսը նշեց Ուսուցչի տոնը
|
|
Հոկտեմբերի 6-ին Գորիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ և բարձր հովանու ներքո կազմակերպվեց հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Ուսուցչի տոնին և համայնքի վաստակաշատ ուսուցիչներին։ Միջոցառման նպատակն էր գնահատել մանկավարժների կարևոր դերն ու ավանդը սերունդների կրթության և դաստիարակության գործում։Միջոցառման ընթացքում Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի անունիցհամայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը հանձնեց շնորհակալագրեր ։ Շնորհակալագրերը հանձնվեցին համայնքի դպրոցների ուսուցիչներին՝ երկարամյա նվիրումի, բարեխիղճ աշխատանքի և կրթության ոլորտում ունեցած կարևոր ավանդի համար։Միջոցառման մշակութային հատվածը զարդարեցին Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթը և Վահե Մելքումյան պարային ...
Մանրամասն |
|
|
05.10.25
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
|
|
Հարգելի՛ ուսուցիչներ, մանկավարժներ, կրթության ոլորտի նվիրյալներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ։Ժամանակի փորձությունների միջով անցած մեր պատմությունը, մեր լեզուն, մեր հավատքը, մեր մշակույթը՝ ահա այն հիմքերը, որոնց վրա կառուցված է հայոց պետականության և ազգային գաղափարախոսության ամրությունը։ Եվ դուք եք, որ ձեր ամենօրյա քրտնաջան աշխատանքով սերունդներին եք փոխանցում այդ սուրբ արժեքները։ Դուք եք կերտում այն քաղաքացուն, ով կրողն է լինելու մեր ազգային ոգու, ով գիտակցելու է իր պատմական ժառանգության կարևորությունը և պաշտպանելու է մեր պետական շահերը։Մենք ապրում ենք բարդ ժամանակներում, երբ ազգային արժեքների վերարժևորումը կենսական նշանակություն ունի։ Այս համատեքստում ձեր դերը կրկնապատկվում ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |