Այսօր: Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2019թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 730
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
06.09.19 Վերիշեն բնակավայրում մեկնարկել են խոշոր ծրագրեր, համայնքի ղեկավարն այցելել է շինհրապարակ. Առուշանյանների ընտանիքի միջոցներով կվերականգնվի նաև բնակավայրի 4- րդ դարի բացառիկ նշանակության եկեղեցին
Խոշորացված Գորիս համայնքի խնդիրները համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուշադրության կենտրոնում են և խոշոր ներդրումների արդյունքում արագընթաց տեմպերով լուծում են տրվում հրատապ խնդիրներին։ Բնակավայրերում իրականացվում են նաև զարգացման ծրագրեր։ Հերթական խոշոր ծրագիրը մեկնարկել է Վերիշեն բնակավայրում։ 109 մլն դրամի շրջանակներում մեկնարկել են Վերիշեն բնակավայրի Մշակույթի տան և հարակից տարածքների հիմնանորոգման աշխատանքները։Հաշվի առնելով Վերիշենի զբոսաշրջային ներուժն ու բնակավայրում բնակվող բազմաթիվ վարպետների գործունեությունը՝ Գորիսի համայնքապետարանը «Վարպետաց գյուղում» ստեղծում է արվեստների կենտրոն, որը զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման միջոցով կնպաստի բնակավայրի տնտեսական աշխուժացմանը: ... Մանրամասն
05.09.19 Արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվա կապակցությամբ Գորիս համայնքի ղեկավարի անունից շնորհակալագրեր և դրամական պարգևներ են հանձնվել

Արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվա կապակցությամբ Գորիս համայնքի ղեկավարի անունից շնորհակալագրեր և դրամական պարգևներ են հանձնվել Գորիսի հրշեջ- փրկարարական ջոկատների մի շարք աշխատակիցների` բնակչության պաշտպանության բնագավառում ակտիվ գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների նվազեցման և արագ արձագանքման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար:

31.08.19 Առուշ Առուշանյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ
Սիրելի աշակերտներ, ուսանողներ և մանկավարժական առաքելություն իրականացնող նվիրյալներ,Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Մեր երկրի հզորացման, բարեկեցիկ կյանքով ապրելու, կյանքի բոլոր ոլորտներում առաջընթացի միակ երաշխիքը՝ գիտելիքն է և մրցունակ մասնագետը: Գիտելիքների ձեռքբերումը քրտնաջան աշխատանք և հետևողականություն է պահանջում: Մեր հաջողության գրավականը խելացի մասնագետներ ունենալն է, ովքեր կկարողանան իրենց վստահված գործն անել բարեխղճորեն, արժանապատվորեն, ովքեր առաջ կտանեն մեր երկրի տնտեսությունը, գիտությունը, մշակույթը, կյանքի բոլոր ոլորտներըը՝ նպաստելով մեր պետության զարգացմանն ու հզորացմանը: Սեպտեմբերի մեկին առանձնակի խանդավառությամբ ... Մանրամասն
30.08.19 Խնձորեսկի վերակառուցված հրապարակը բնակավայրի փոքրիկների ամենասիրելի վայրն է դարձել

Այս տարի շուրջ 90 մլն ՀՀ դրամի շրջանակներում Խնձորեսկում լուծվում են կենսական նշանակության կարևոր խնդիրներ: Վերակառուցվել է բնակավայրի հրապարակը, ասֆալտապատվել են հրապարակի հարակից տարածքները, նաև բնակավայր մտնող գլխավոր ճանապարհը: Խնձորեսկի կենտրոնական հրապարակը փոքրիկների սիրելի է վայրն է դարձել, օրվա տարբեր ժամերին հրապարակում աշխուժությունը նկատելի է: Հիշեցնենք նաև, որ այս պահին բնակավայրի խմելու ջրի կապտաժների կառուցման աշխատանքները բուռն կերպով ընթանում են: Շուտով Խնձորեսկի խմելու ջրի հարցը վերջնականապես կլուծվի:

26.08.19 Գորիս –Վիեն քույր քաղաքների համագործակցությունը այսուհետ կներառի նաև առողջապահության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները
Գորիս-Վիեն քույր քաղաքների առաջիկա երեք տարիների համագործակցության հուշագիրը ստորագրվեց: Զբոսաշրջության, ֆրանսախոսության, մշակութային կյանքի զարգացմանն ուղղված , երիտասարդական կրթական ու փոխանակման ծրագրերին ավելացաննաև առողջապահության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները, որոնց ուղղությամբ ևս համագործակցության ուղիներ կնախանշվեն: Գորիս կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սակունցը հանդիպել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին, ստորագրվել է համագործակցության եռամյա հուշագիրը: Համայնքի ղեկավարը վստահեցրել է, որ Գորիսը հետևողականությամբ շարունակելու է իրականացնել քայլեր՝ քույր քաղաքների միջև կապն ավելի ամրապնդելու համար: Առուշանյանն ընդգծել է, որ պետք է անցում ... Մանրամասն
26.08.19 Գորիսից Կապան քայլարշավային նոր արահետ է բացվել. լեգենդների արահետի բացմանը մասնակցել է նաև ԵՄ դեսպանը
Լեգենդների արահետը Գորիսի տարածաշրջանում գծանշված ճանապարհներով կապում է Գորիս, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Հարթաշեն, Վերիշեն, Ակներ, Քարահունջ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, Տաթև, Հալիձոր, Շինուհայր, Խոտ և Հարժիս բնակավայրերը, իսկ Կապանում՝ Կապան, Աղվանի, Տանձավեր, Տավրուս, Առաջաձոր, Վերին Խոտանան, Շրվենանց, Անդոկավան, Բեխ, Վաչագան, Բաղաբուրջ, Անտառաշատ, Վանեք, Ձորաստան և Շղարշիկ բնակավայրերը:Ծրագրի շրջանակում արդեն տրամադրվել է 15 դրամաշնորհ՝ նախատեսված թիրախ համայնքներում համայնքային նախաձեռնությունների և ընտանեկան ձեռնարկատիրությունների զարգացման համար։ Եվս 4 կազմակերպություննեի դրամաշնորհ է տրամադրվել Գորիսի և Կապանի համայնքային իշխանությունների հետ համագործակցությամբ համայնքային և մարզային ... Մանրամասն
23.08.19 րիսի կենտրոնում «Շարժական արվեստանոցներ» կլինեն, որտեղ տեղացի վարպետներն իրենց ձեռքի աշխատանքները ցուցադրելու և վաճառելու հնարավորություն կունենան
Լուսանկարներում պատկերված շարժական արվեստանոցները շուտով կտեղադրվեն Վիենի պուրակի հարակից տարածքում: Այն տեղացի վարպետների համար է, որտեղ կարող են և՛ ստեղգագործել՝ գրավելով համայնք եկող զբոսաշրջիկների ուշադրությունը, ներկայացնելով ձեռարվեստը և՛ կազմակերպել վաճառք: Ծրագիրն իրականացվում է ԳԵՆԿ ՀԿ-ի և Գորիսի համայնքապետարանի համատեղ համագործակցությամբ: Նախաձեռնությունն իրականացվում է «ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար. Արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակներում Գորիսի համայնքապետարանի, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, ԳԵՆԿ ՀԿ-ի. «Գորիսի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համատեղ համագործակցությամբ, որի նպատակն է զարգացնել արհեստները և արհեստավորների ... Մանրամասն
23.08.19 Դիտակետի վերակառուցման աշխատանքները մոտենում են ավարտին, բացումը՝ շուտով
Ավարտին են մոտենում նաև վերականգնված Հին կանգառի հարակից տարածքի վերակառուցման աշխատանքները, Հին Վանքի տափ թաղամասում կառուցվող հանգստի գոտու շինարարական աշխատանքները: Գորիսի զբոսաշրջային նշանակության վայրերը արագ տեմպերով վերականգնում են իրենց տեսքը և հավակնում դառնալ զբոսաշրջության զարգացման և ժամանցի կազմակերպման համար ամենգրավիչ վայրերը: Գորիսի Դիտակետը, որը կորցնելով իր երբեմնի գրավիչ տեսքը, վեր էր ածվել շինարարական աղբանոցի, ամբողջովին քարուքանդ էր ու ծածկված մացառներով: Աժմ այն վերակառուցվել է՝ դառնալով քաղաքի ամենագրավիչ վայրերից մեկը: Նույն կերպ վերականգնված հին կանգառի հարակից տարածքներն են վերակառուցվում, բազալտե քարերով նոր մայթ է կառուցվում, հարակից տարածքը վերածվում զբոսանքի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Գորիս համայնքի ավագանու նիստ 09.03.2019
Գորիս համայնքի ավագանու նիստ 12.02.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3

+37428422552

goris.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner