Այսօր: Չորեքշաբթի, 27 Հունվարի 2021թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25.01.21 Գորիս համայնքում շարունակվում են իրականացվել ձյունամաքրման աշխատանքներ

«Գորիս բարեկարգում» ՀՈԱԿ-ի մեքենաները մաքրման աշխատանքներ են իրականացնում բազմաբնակարան շենքերի բակերում, ծայրամասային թաղամասերում։

24.01.21 Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն այցելել է Հիմնանորոգված մանկապատանեկան մարզադպրոց, հանձնարարել` կարճ ժամկետում վերացնել շինարարական թերությունները։
Գորիս համայնքի ղեկավարն այցելել է հիմնանորոգված մարզադպրոց, դիտարկել կատարված աշխատանքների որակը։ Պատերազմական իրավիճակով պայմանավորված` վերջին շրջանում մարզադպրոցի շինաշխատանքների ընթացքը հնարավոր չէր վերահսկել։ Կատարված աշխատանքների ավարտից հետո համայնքի ղեկավարն այցելելով մարզադպրոց` մի շարք թերացումներ է արձանագրել։ Գորիսի համայքապետարանի քաղաքաշինության բաժնին համայնքի ղեկավարը հանձնարարել է շինաշխատանքներն իրականացնող ընկերության համար սահմանել կարճ ժամկետներ թերությունները վերացնելու համար։ Մարզադպրոցում արդեն գործում են երկու խմբակներ` ըմբշամարտ և ծանրամարտ «Բեսթ Ռոուդ» ՍՊԸ-ի հովանավորությամբ ձեռք է բերվել մարզագույք, մնացած մասը առաջիկայում ձեռք կբերվի համայնքի միջոցներով, ... Մանրամասն
22.01.21 Լուծվել է Գորիսի թիվ 7 մանկապարտեզի ջեռուցման խնդիրը
Տարիներ շարունակ մանկապարտեզը տաքացվում էր փայտե վառարաններով: Շուրջ 110 երեխա սպասարկող ՆՈՒՀ-ի համար խնդրի լուծումը հրատապ էր:Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախից բազմաթիվ քաղաքացիներ է նաև ընդունել մանկապարտեզը, այսօր էլ դեռ ընտանիքներ են ժամանակավոր բնակվում ՆՈՒՀ-ում։ Կարևորելով ընտանիքների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու, մանկապարտեզի ջեռուցման ապահովման հարցը` Գորիսի համայնքապետարանի և Կանանց զարգացման Ռեսուրս կենտրոն Հիմնադրամի համագործակցության շրջանակներում թիվ 7 նախակրթարանում կառուցվել է ջեռուցման կենտրոնացված համակարգ, որը կլուծի ջերմության և տաք ջրի ապահովման խնդիրները: Ծրագիրն իրականացվել է «Հայաստան» համահայկական ... Մանրամասն
20.01.21 Գորիսում տեղացած և դեռ շարունակվող առատ ձյունից լուսաբացից մաքրվում են փողոցները:

Մաքրման համար և բանվորական ուժ է կիրառվում, և տեխնիկա: «Գորիս բարեկարգում» ՀՈԱԿ-ի մեքենաները վաղ առավոտից աշխատում են, ճանապարհները մաքրվում են ձյունից, մշակվում աղ ու ավազով: Քանի որ տեղումները չեն դադարում, աղի և ավազային խառնուրդը մնում է ձյան տակ, մեքենաներն անընդհատ աշխատում են, որպեսզի հնարավոր լինի ապահովել անվտանգ երթևեկություն։

20.01.21 Հիմնանորոգված մանկապատանեկան մարզադպրոցը բացել է իր դռները համայնքի երեխաների առջև

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի այն պնդումը, որ համայնքի պատանիները իրենց ազատ ժամանակը պետք է մարզադպրոցներում անցկացնեն , աստիճանաբար իրականություն է դառնում: Նախորդ տարի հիմնանորոգված համայնքի երկրորդ մարզադպրոցն արդեն սկսել է իր գործունեությունը։ Մի քանի օրվա ընթացքում հարյուրավոր պատանիներ են այցելել մարզադպրոց։ Այս պահին բավականին ակտիվ գործում են ըմբշամարտի և ծանրամարտի խմբակները։ Առաջիկայում կգործեն բոլոր խմբակները` ամբողջ ծավալով։ Որդեգրած սկզբունքի համաձայն, Գորիսի մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ-ը շարունակելու է գործել անվճար:

19.01.21 Ճանաչենք մերօրյա հերոսներին
Լևոն Սամվելի Միրումյան
Ծնվել է 1998թ. Նոյեմբերի 21֊ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։ Ծնողների միակ արու զավակն էր։ Ունի մեկ քույր։Մանկությունն ու պատանեկությունը անցել է Գորիս քաղաքում ։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 2016թ֊ին ընդունվել է Գորիսի Պետական Համալսարան։ Ուսումն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ՝ ծառայության։ Բարի , հոգատար ու բարեկամասեր էր Լևոնը։
Պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակից է եղել Ջաբրաիլի պաշտպանությանը։ Չարաբաստիկ արկի հարվածից Լևոնն ու իր չորս ընկերները հոկտեմբերի 2֊ին խրամատում անմահացան
🇦🇲🇦🇲🇦🇲
19.01.21 Շուռնուխ բնակավայրն ամբողջովին լուսավորվում է
Շուռնուխ բնակավայրի գիշերային լուսավորության հարցը արմատապես լուծվում է: Բնակավայրում փողոցների արտաքին լուսավորության խնդիրը հաղթահարվել է բարերարների աջակցությամբ՝ ապահովելով բնակիչների անվտանգությունը:
Ավելի քան 30 հին լուսատուները փոխարինվել են ԼԵԴ տեսակի նոր լուսատուներով: Բարերարների աջակցությամբ Շուռնուխում առաջիկայում կմեկնարկեն նաև վերակառուցման նոր ծրագրեր, այդ թվում` խաղահրապարակի, առանձնատների կառուցում։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Գորիս համայնքի ավագանու նիստ 09.03.2019
Գորիս համայնքի ավագանու նիստ 12.02.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner