|
05.11.25
Նոր աղբամաններ՝ Բարձրավանում
|
|
Գորիս խոշորացված համայնքը շարունակում է իրականացնել համակարգված աշխատանքներ՝ համայնքի բնակավայրերի սանիտարական վիճակը բարելավելու և բարեկարգելու ուղղությամբ։ Բարձրավան բնակավայրում տեղադրվել են նոր աղբամաններ. նախաձեռնությունը էապես կբարելավի աղբահանության գործընթացը և կնպաստի ավելի մաքուր միջավայրի ձևավորմանը բնակիչների համար։Գորիս համայնքի բազմաթիվ բնակավայրերում, այդ թվում և Բարձրավանում, աղբահանության կանոնավոր ծառայություններ տարիներ շարունակ չեն իրականացվել։ Սա հանգեցրել է աղբի կուտակման և դրանից բխող տարբեր բնապահպանական ու սանիտարական խնդիրների։Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետևողական աշխատանքի շնորհիվ ներկայումս Գորիս խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում ապահովվում է կանոնավոր ...
Մանրամասն |
|
|
04.11.25
Դպրոցականների վոլեյբոլի լիգա
|
|
Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցը անցկացրեց ՀՀ Վարչապետի հովանու ներքո անցկացվող "Դպրոցականների վոլեյբոլի լիգա" մարզական խաղերի 6-7-րդ և 8-9-րդ դասարանների միջհամայնքային փուլը։Առաջնությանը մասնակցում էին Գորիս, Տաթև և Տեղ համայնքների հանրակրթական դպրոցների թիմերը։ 6-ից 7-րդ դասարանների պայքարում առաջին տեղը գրավեց Ա.Բալասանյանի անվան Կոռնիձորի միջնակարգ դպրոցի թիմը։Երկրորդ տեղը զբաղեցրեց Հալիձորի միջնակարգ դպրոցի թիմըԵրրորդը ` Տեղ գյուղի Ա.Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը։ 8-9-րդ դասարանների պայքարում առաջին տեղը գրավեցՀալիձորի միջնակարգ դպրոցի թիմըԵրկրորդ տեղը զբաղեցրեցԱ.Բալասանյանի անվան Կոռնիձորի միջնակարգ դպրոցի թիմըԵրրորդը `Ա.Սարգսյանի անվան Տեղ գյուղի թիվ մեկ միջնակարգ ...
Մանրամասն |
|
|
27.10.25
Լայնածավալ մաքրման աշխատանքներ Խնձորեսկից դեպի Ներքին Խնձորեսկ տանող ճանապարհին
|
|
Խնձորեսկից դեպի Ներքին Խնձորեսկ տանող ճանապարհի ողջ երկայնքով և երկու բնակավայրերի տարածքներում իրականացվում են լայնածավալ մաքրման աշխատանքներ։ Կոմունալ ծառայության աշխատակիցներն ամբողջ օրվա ընթացքում ջանասիրաբար աշխատել են՝ ապահովելու բնակավայրերի փողոցների մաքրությունն ու կոկիկ տեսքը։ Գորիսի համայնքապետարանը կարևորում է մաքուր և բարեկարգ միջավայրը ինչպես Գորիս քաղաքում, այնպես էլ բնակավայրերում։ Մաքուր փողոցները ոչ միայն հաճելի են աչքին, այլև նպաստում են բարեկեցիկ կյանքին։ Բնակիչներին կոչ ենք անում՝ հետևողական լինել մաքրություն պահպանելու հարցում։
|
|
|
27.10.25
Նորոգման աշխատանքներ Բարձրավանի վարչական շենքում
|
Բարձրավանի վարչական շենքում նորոգման աշխատանքները շարունակվում են. Նոր շունչ երեխաների զարգացման կենտրոնին Բարձրավան բնակավայրում շարունակվում են վարչական շենքի հիմնանորոգման աշխատանքները, որը տարիներ շարունակ եղել է անմխիթար վիճակում։ Նախագիծն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի և Գորիսի համայնքապետարանի համագործակցությամբ։ Այս նախաձեռնությունը կարևոր նշանակություն ունի հատկապես շենքում գործող երեխաների զարգացման կենտրոնի համար։ Նորոգումից հետո շենքը կդառնա ավելի հարմարավետ և ժամանակակից։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու երեխաների զարգացման կենտրոնին, որտեղ կստեղծվեն բոլորովին նոր և բարենպաստ պայմաններ փոքրիկների կրթության, զարգացման և ժամանցի համար։
|
|
|
25.10.25
Գորիս համայնքում համատարած մաքրման աշխատանքներ՝ համայնքային շաբաթօրյակի շրջանակներում
|
Այսօր Գորիս համայնքում հայտարարված համայնքային շաբաթօրյակի շրջանակներում իրականացվել են լայնածավալ մաքրման աշխատանքներ՝ ընդգրկելով համայնքի ողջ տարածքը։ Նախաձեռնությանը մասնակցել են համայնքային ենթակայության բոլոր հաստատությունները, բնակավայրերի վարչական աշխատակազմերը և բազմաթիվ ակտիվ քաղաքացիներ՝ միավորվելով մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ ունենալ մաքուր և բարեկարգ համայնք։ Շաբաթօրյակի ընթացքում մաքրվել են ինչպես հաստատությունների հարակից տարածքները, այնպես էլ հանրային վայրերը՝ փողոցները, զբոսայգիները, պուրակները ։ Հատուկ ուշադրություն է դարձվել աղբահանությանը, չորացած տերևների և կենցաղային թափոնների հավաքմանը։
|
|
|
24.10.25
Բարեկարգման և սանմաքրման լայնածավալ աշխատանքներ
|
Գորիսի Սյունիքի փողոցում մեկնարկել են բարեկարգման և սանմաքրման լայնածավալ աշխատանքներ, որոնք իրականացնում է «Ոսմար» ընկերությունը։ Աշխատանքները նպատակ ունեն ապահովել քաղաքի կենտրոնական փողոցներից մեկի կատարյալ մաքրությունը: «Ոսմար» ընկերության աշխատակիցները փողոցի ողջ երկայնքով մանրակրկիտ մաքրում են ինչպես ճանապարհի երթևեկելի հատվածը, այնպես էլ մայթերը, հեռացնելով կուտակված աղբը, տերևները: Գորիսի համայնքապետարանը կարևորում և խրախուսում է մասնավոր հատվածի ներգրավվածությունը համայնքի բարեկարգման գործում։ Մեր քաղաքի մաքրությունն ու գեղեցկությունը մեր բոլորիս ընդհանուր նպատակն է։ Նմանատիպ համագործակցությունները ցույց են տալիս, որ միասնական ուժերով կարող ենք հասնել էական արդյունքների։
|
|
|
22.10.25
Գորիս համայնքի Շուռնուխ, Որոտան և Բարձրավան բնակավայրերի երեխաների ճանաչողական այցը Երևանում
|
Այս օրերին Գորիս համայնքի Շուռնուխ, Որոտան և Բարձրավան բնակավայրերի երեխաները ճանաչողական ու հագեցած այցով գտնվում են Երևանում։ Այցի նպատակն է երեխաներին հնարավորություն ընձեռել ծանոթանալու Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը, տեսարժան վայրերին։ Այցի շրջանակներում երեխաներն արդեն իսկ այցելել են Հայաստանի ամենահայտնի պատմամշակութային վայրերից մի քանիսը՝ Գառնի, Գեղարդ։ Այս նախաձեռնությունն իրականացրել է «Բարի Մամա» ՀԿ-ն՝ Գորիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Նմանատիպ ծրագրերը կարևոր են հատկապես սահմանամերձ բնակավայրերում ապրող երեխաների համար, քանի որ դրանք հնարավորություն են տալիս զգալու իրենց հայրենիքի մասնիկը։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |