Այսօր: Չորեքշաբթի, 17 Հուլիսի 2019թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 671
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14.07.19 Գորիս համայնքի ղեկավարի աշխատասենյակը փոքրիկներինն էր. Առուշ Առուշանյանը նվերներ է հանձնել փոքրիկ չեմպիոններին

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ընդունել է · 
Հայաստանի Հանրապետութան նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» 2019 թվականի մրցույթի հանրապետական փուլի հաղթողներին՝ Գորիսի թիվ 2 ՆՈՒՀ-ի «Արև» թիմի փոքրիկներին։ Համայնքի ղեկավարը նվերներ է հանձնել փոքրիկներին, իսկ ՆՈՒՀ-ի տնօրեն Ժասմենա Խաչատրյանին և երաժիշտ Անահիտ Ադունցին ՝ շնորհակալագրեր: Նախակրթարանի հետևողական աշխատանքի շնորհիվ արդեն երրորդ տարին է, նախակրթարանի սաները նվաճում են Հանրապետության չեմպիոնների կոչումը:

10.07.19 Գորիս համայնքից թվով 34 երեխաներ մեկնեցին մանկական ճամբար, որտեղ կհանգստանան 20 օր

Գորիս համայնքի 7-13 տարեկան 14 երեխա Գ. Տաթևացու անվան հրապարակից մեկնեց ՀՀ Կոտայքի մարզի Հանքավանի «Լուսաբաց» մանկական ճամբար, որտեղ երեխաները կհանգստանան 20 օր։ Ճամբար մեկնող խմբերում ընդգրկված են սոցիալապես անապահով, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ, սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաներ։ 
Դպրոցականներին ամառային հանգստի ճանապարհեցին համայնքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչները, ծնողներ՝ մաղթելով նրանց ուրախ և անմոռանալի հանգստյան օրեր։ 
Իսկ 9- 15 տարեկան 20 երեխա և մեկ մանկավարժ Հայ օգնության ֆոնդի /ՀՕՖ/ աջակցությամբ մեկնել են ՀՀԿոտայքի մարզի Հանքավանի «Արագած» մանկական ճամբար, որտեղ կհանգստանան 20 օր:

09.07.19 Նախագահը Քարահունջում վստահեցրել է, որ մեր երկիրը փայլուն ապագա ունի
Սյունիք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Քարահունջ:Նախագահը գյուղի երեխաների ուղեկցությամբ այցելել է Քարահունջի համայնքային գրադարան և նրանց նվիրել է իր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հեղինակած հեքիաթների գրքերը։Համայնքի մշակույթի տանը նախագահը հանդիպել է բնակիչների հետ։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Սահմանադրությամբ Հանրապետության նախագահին վերապահված լիազորությունները բավարար են, Արմեն Սարգսյանն ասել է. «Անկախ նրանից, թե տվյալ պաշտոնն ինչ նկարագրություն ունի, պաշտոնը զբաղեցնող անհատն է ձևավորում արդյունքը։ Անկախ նրանից՝ ինչքան իրավասություն ունես, եթե լավ ես անում՝ լավ է, եթե վատ ես անում՝ վատ է։ Ես փորձում եմ Հանրապետության նախագահի գործունեության ... Մանրամասն
09.07.19 Համայնքի ղեկավարը վստահեցրել է, ով Եվրոպայի առաջնությունում մեդալի արժանանա, բնակարան կստանա

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ընդունել է Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի մարզիկներին, ովքեր Արցախում անցկացված Մարտակերտի 26 ամյակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի մանկապատանեկան մրցաշարում նվաճել են 9 մեդալ՝ 2 ոսկի, 4 արծաթ, 3 բրոնզ։
Շնորհավորելով պատանի ըմբիշներին՝ Առուշանյանը շնորհակալագրեր է հանձնել, վստահեցրել, որ սպորտի զարգացմանն ուղղված ներդրումները շարունակվելու են : Առուշանյանը քաջալերել է ըմբիշներին արձանագրած հաջողության համար: Համայնքի ղեկավարը նաև նշել է, որ Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճելու դեպքում, բնակարան են նվեր ստանալու:

08.07.19 Հանրապետությունում իր մեծությամբ երկրորդ հրապարակը Գորիսինն է. Տեղի ունեցավ հրապարակի բացման արարողությունը
Գորիսի համայնքապետարանի, պետության և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համատեղ համագործակցությամբ կառուցվել է հրապարակի հարակից 3390քմ մակերեսով տարածքը Այսօր հրապարակի բացմանը մասնակցում էին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Զնգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղալ Նարեկ Ամբարյանը:Շինաշխատանքները ներառում են ծաղկանոցների, բետոնե և բազալտե հատակների, եզրառուների կառուցում, դեկորատիվ 2 ջրավազանների կառուցում, կանաչապատում՝ դեկորատիվ ծառերով և թփերով, նստարանների տեղադրում: Իրականացված ծրագրի նպատակն է ենթակառուցվածքների բարելավման միջոցով նպաստել զբոսաշրջության զարգացմանը՝ Գորիս համայնքում ստեղծելով ... Մանրամասն
08.07.19 Նախագահ Արմեն Սարգսյանը, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, ԵՄ դեսպանը և մարզպետ Հունան Պողոսյանը ներկա են գտնվել Թթի փառատոնին

Արդեն 5-րդ տարին Քարահունջ բնակավայրում նշվում է փառատոնը: Փառատոնին ներկա հյուրերը առավոտյան մասնակցեցին թութ թափելու արարողակարգին, օղու պատրաստման գործընթացին, ապա համտեսեցին գորիսյան թթի օղի։ Այնուհետեւ հյուրերը շրջեցին սննդի տաղավարներով, համտեսեցին ազգային ուտելիքներ, թթից պատրաստված բարիքներ, ծանոթացան արվեստագետների ու ժողովրդական վարպետների ստեղծած աշխատանքներին : Փառատոնն ուղեկցվեց հայկական ժողովրդական երգ-պարով, ազգային տարազների ցուցադրությամբ, մրցանակաբաշխությամբ:

08.07.19 Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը Գորիս համայնքի ղեկավարի հետ շրջել է նորակառույց հրապարկում, ծանոթացել իրականացված աշխատանքներին

Նախագահ Արմեն Սարգսյանը Գորիս համայնքի ղեկավարի հետ այցելել է նաև երիտասարդական այգի: Արմեն Սարգսյանն ու Առուշ Առուշանանը խոսել են այգու վերանորոգման հնարավոր տարբերակների մասին: Գորիս համայնքի ղեկավարն ընդգծել է, որ այգին ներառված է Համաշխարհային բանկի ծրագրում և 2020թ.-ին պլանավորվում է այն հիմնանորոգել: Արմեն Սարգսյանը այցելել է նաև Ակսել Բակունցի տուն-թանգարան: Նախագահին ներկայացրել են, որ 2012-2014 թվականների ընթացքում թանգարանում կատարվել են հիմնանորոգման աշխատանքներ, բարեկարգվել ու նորացվել է ցուցասրահը, ամբողջովին փոխվել են շարժական ցուցադրական վահանակները, ցուցափեղկերը, ավելացվել են նոր ցուցադրանմուշներ: Արմեն Սարգսյանը եղել է նաև հայ –ֆրանսիական սրտաբանական կենտրոնում:

04.07.19 Ցանկապատվել է Գորիս քաղաքի գլխավոր աղբավայրը, համայնքի ղեկավարը կատարված աշխատանքներում արձանագրված թերությունները շտկելու համար հանձնարարականներ է տվել
Գորիս քաղաքի աղբավայրի ցանկապատման աշխատանքները մեկնարկել են այս տարվա հունիսից և ավարտման փուլում են: Մոտ 1,5 կմ երկարությամբ մետաղյա հենասյուներով և փշալարերով առանձնացված աղբավայրը շրջակա միջավայրից մեկուսացվել է երեք կողմից, ինչի արդյունքում արդեն շրջակա միջավայրը զերծ կմնա կենցաղային աղբի թափոններով աղտոտվելուց: Կանխվել է նաև անասունների մուտքը աղբավայր, ինչը լուրջ վտանգներ էր ենթադրում և մտահոգում բնակիչներին։ Շուրջ 6 մլն դրամ արժողությամբ ծրագիրը համայնքապետարանն իրականացրել է ՈՒրբան կայուն զարգացման հիմնադրամի օժանդակությամբ: Գորիս համայնքի ղեկավարն այցելել է ցանկապատված աղբավայր, որտեղ դիտարկել է իրականացված աշխատանքների ընթացքը: Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը կատարված աշխատանքի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Գորիս համայնքի ավագանու նիստ 09.03.2019
Գորիս համայնքի ավագանու նիստ 12.02.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3

+37428422552

goris.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner