Այսօր: Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2019թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1428
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
2019,Նոյեմբեր 27 - Դեկտեմբեր 12


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.12.19 Հարգելի հետևորդներ, ահա այսպիսի տեսք է ունենալու այս պահին հիմնանորոգվող Սյունիքի 14 հասցեի բազմաբնակարան շենքի բակը: Ի՞նչ կասեք վերջնական տեսքի մասին:

Հարգելի հետևորդներ, ահա այսպիսի տեսք է ունենալու այս պահին հիմնանորոգվող Սյունիքի 14 հասցեի բազմաբնակարան շենքի բակը: Ի՞նչ կասեք վերջնական տեսքի մասին:

05.12.19 Կայացավ Գորիս համայնքի ավագանու հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր քսան հարց: Նիստը վարում էր Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը: Օրակարգային հարցերի թվում էին համայնքային ենթակայության երկու հիմնարկների՝ Վ. Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատության ու «Գորիս համայնքի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենների պաշտոնում համայնքի ղեկավարի կողմից առաջարկված թեկնածուների հաստատման հարցը: Հարցերը վերաբերում էին նաև համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուն, սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելուն: Ավագանու նիստին մասնակցում էին ավագանու 15 անդամներից 9-ը:

Կայացավ Գորիս համայնքի ավագանու հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր քսան հարց: Նիստը վարում էր Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը: Օրակարգային հարցերի թվում էին համայնքային ենթակայության երկու հիմնարկների՝ Վ. Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատության ու «Գորիս համայնքի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենների պաշտոնում համայնքի ղեկավարի կողմից առաջարկված թեկնածուների հաստատման հարցը: Հարցերը վերաբերում էին նաև համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուն, սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելուն: Ավագանու նիստին մասնակցում էին ավագանու 15 անդամներից 9-ը:
https://www.youtube.com/watch?v=fkkgzB1_N1w

04.12.19 Հայ գրականասեր հասարակությունն այսօր տոնում է Սերո Խանզադյանի ծննդյան 104-ամյակը



Այսօր հայ արձակի խոշորագույն դեմքերից մեկի` ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Սերո Խանզադյանի ծննդյան օրը, գրողի տուն թանգարանում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում: Այն հագեցած էր զեկույցներով , ընթերցումներով, երաժշտական կատարումներով: Զեկույցների թեմաները հագեցած էին հետաքրքրաշարժ նյութերով և բացահայտումներով Մասնակցում էին համայնքային իշխանության ներկայացուցիչներ, մտավորականներ, գրողի տաղանդի երկրպագուներ, ովքեր կիսվեցին իրենց հուշերով, տպավորություններով:

04.12.19 Գորիսում ավտոճանապարհների, մայթերի հիմնանորգման աշխատանքների շուրջ 45 տոկոսն ավարտված է. հիմնանորոգումը մասշտաբային է, որոշ հատվածներում իրականացվում են ճանապարհների լայնացման աշխատանքներ
Գորիսում մեկնարկած լայնածավալ շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են և կշարունակվեն, քանի դեռ եղանակային պայմանները թույլ են տալիս: Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն այցելել է շինհրապարակներ, հատվածաբար դիտարկել շինարարության ընթացքը, ծագող խնդիրները և կատարված աշխատանքի որակը: Համայնքի ղեկավարին ներկայացվել է իրավիճակը. Վերջին օրերին տեղումների պատճառով, աշխատանքների տեմպը մի փոքր դանդաղել է, սակայն արևոտ օրերին՝ հիմքի շերտը չորանալուց հետո, ասֆալտապատումը կշարունակվի: Տասնամյակներ շարունակ հիմնանորոգման կարիք ունեցող ճանապարհները պատրաստ կլինի 2020թ.-ին, և բնակիչներին պատճառվող անհարմարությունը կփոխհատուցվի հարմարավետ և նորոգ ավտոճանապարհներով : Հիշեցնենք, որ 2020թ. կմեկնարկեն ճանապարհների ... Մանրամասն
04.12.19 Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցը տարին ամփոփում է նշանակալի նվաճումներով՝ բազմաթիվ մեդալներ, պատվավոր տեղեր, պատվոգրեր, թվով 86 սպորտային միջոցառումներ՝ ուղղված սպորտի մասսայականացմանը
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի այն պնդումը , որ փողոցում առանց զբաղմունքի պատանիներ չպետք է լինեն, բոլորը պետք է մարզադպրոցներում մարզվեն, աստիճանաբար իրականություն է դառում: Անցնող տարին բեկումնային էր սպորտային ոլորտում ունեցած աջառընթացի առումով: Միայն Մանկապատանեկան մարզադպրոցի մասնակցությամբ անց է կացվել համայնքային, մարզային, հանրապետական նշանակության 86 միջոցառում: Արդյունքում Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցը գրանցել է նշանակալի հաջողություններ: Բարձր արդյունքներ են գրանցել ծանրամարտի և ֆուտբոլի մարզիկները։ Ծանրամարտիկները 18 մեդալ են նվաճել, որից 8-ը` ոսկի, 6 արծաթ և 4 բրոնզե մեդալներ: Ուսումնամարզչական ֆուտբոլի հավաքական թիմը մասնակցել է ՀՀ ֆուտբոլի մանկապատանեկան առաջնությանը ... Մանրամասն
03.12.19 Այսօր `հաշմանդամների միջազգային օրը, Գորիսում տեղի ունեցավ հաշմանդամ երեխաներին նվիրված համերգային հետաքրքիր միջոցառում. թվով 47 փոքրիկներ համայնքապետարանի կողմից ստացան նվերներ
1992թ. ՄԱԿ֊Ի գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3֊ը հռչակեց հաշմանդամների միջազգային օր։ 2010 թվականին Հայաստանը ստորագրել ու վավերացրել է ՄԱԿ-ի կոնվենցիան, որով պարտավորություններ է ստանձնել ստեղծել պայմաններ հաշմանդամների իրավունքների պաշտպանության և հավասար իրավունքներ ստեղծելու մասին: Մեր համայնքում ևս կան հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք ունեն բազմաթիվ խնդիրներ: Այդ խնդիրները վերաբերվում են մեզանից յուրաքանչյուրին:Այսօր Գորիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ ջերմ ու գունեղ մթնոլորտում մշակույթի կենտրոնը կազմակերպել էր գեղեցիկ միջոցառում, որին, մասնակցեցին համայնքի դպրոցների ներառական կրթության մեջ ներգրաված շնորհալի աշակերտները։ Օրը տոն դարձնելու նպատակով՝ սեր ու ջերմություն պարգևեցին Սաթյանի, ... Մանրամասն
02.12.19 Խնձորեսկի Ա.Սաթունցի անվան երաժշտական դպրոցի սան Արկադի Ծատրյանին շնորհվեց 1-ին կարգի դափնեկրի կոչում

Կայացավ «Մեղեդի» երգի հանրապետական 6-րդ մրցույթ-փառատոնի գալա համերգը և մրցանակաբաշխությունը, որտեղ Արկադի Ծատրյանին շնորհվեց 1-ին կարգի դափնեկրի կոչում, իսկ Խնձորեսկի Ա.Սաթունցի անվան երաժշտական դպրոցին տրվեց դիպլոմ՝ մասնակցության համար:
Շնորհավորում ենք Արկադի Ծատրյանին և մաղթում, որ այս մրցանակը լինի նրա առաջին քայլը մեծ հաջողությունների ճանապարհին:

02.12.19 2019 թվականին Գորիսի երկրագիտական թանգարանի այցելուների թիվն ավելացել է 50 տոկոսով


Այս տարի Գորիսի երկրագիտական թանգարանի այցելուների թիվը կտրուկ աճել է, 4000 այցելու՝ նախորդ տարվա 2000 -ի փոխարեն: Այցելուների 70 տոկոսը օրարերկրացիներ են եղել, ովքեր Թանգարանի հարուստ ցուցանմուշներից հիմնականում հետաքրքրվել են բրոնզաձույլ առյուծի և հնագադեմ արձանի մասին տեղեկություններով: Թանգարանում «Իմ Հայաստան»/ My Armenia Program/ ծրագրի շրջանակներում իրականացվել են աշխատակիցների վերապատրաստման ծրագրեր, նկարահանվել է ֆիլմ և պատրաստվել ֆոտոպատմություն, որոնք առաջիկայում հասանելի կլինեն համացանցում: Թանգարանում անցնող տարում կազմակերպվել են մշակութային բազմաթիվ միջոցառումներ, համապետական և մարզային փառատոններին ևս ակտիվ մասնակցություն է ցուցաբերվել:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Գորիս համայնքի ավագանու նիստ 09.03.2019
Գորիս համայնքի ավագանու նիստ 12.02.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3

+37428422552

goris.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner