Այսօր: Երկուշաբթի, 25 Հունվարի 2021թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.01.21 Գորիսում տեղացած և դեռ շարունակվող առատ ձյունից լուսաբացից մաքրվում են փողոցները:

Մաքրման համար և բանվորական ուժ է կիրառվում, և տեխնիկա: «Գորիս բարեկարգում» ՀՈԱԿ-ի մեքենաները վաղ առավոտից աշխատում են, ճանապարհները մաքրվում են ձյունից, մշակվում աղ ու ավազով: Քանի որ տեղումները չեն դադարում, աղի և ավազային խառնուրդը մնում է ձյան տակ, մեքենաներն անընդհատ աշխատում են, որպեսզի հնարավոր լինի ապահովել անվտանգ երթևեկություն։

20.01.21 Հիմնանորոգված մանկապատանեկան մարզադպրոցը բացել է իր դռները համայնքի երեխաների առջև

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի այն պնդումը, որ համայնքի պատանիները իրենց ազատ ժամանակը պետք է մարզադպրոցներում անցկացնեն , աստիճանաբար իրականություն է դառնում: Նախորդ տարի հիմնանորոգված համայնքի երկրորդ մարզադպրոցն արդեն սկսել է իր գործունեությունը։ Մի քանի օրվա ընթացքում հարյուրավոր պատանիներ են այցելել մարզադպրոց։ Այս պահին բավականին ակտիվ գործում են ըմբշամարտի և ծանրամարտի խմբակները։ Առաջիկայում կգործեն բոլոր խմբակները` ամբողջ ծավալով։ Որդեգրած սկզբունքի համաձայն, Գորիսի մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ-ը շարունակելու է գործել անվճար:

19.01.21 Ճանաչենք մերօրյա հերոսներին
Լևոն Սամվելի Միրումյան
Ծնվել է 1998թ. Նոյեմբերի 21֊ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։ Ծնողների միակ արու զավակն էր։ Ունի մեկ քույր։Մանկությունն ու պատանեկությունը անցել է Գորիս քաղաքում ։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 2016թ֊ին ընդունվել է Գորիսի Պետական Համալսարան։ Ուսումն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ՝ ծառայության։ Բարի , հոգատար ու բարեկամասեր էր Լևոնը։
Պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակից է եղել Ջաբրաիլի պաշտպանությանը։ Չարաբաստիկ արկի հարվածից Լևոնն ու իր չորս ընկերները հոկտեմբերի 2֊ին խրամատում անմահացան
🇦🇲🇦🇲🇦🇲
19.01.21 Շուռնուխ բնակավայրն ամբողջովին լուսավորվում է
Շուռնուխ բնակավայրի գիշերային լուսավորության հարցը արմատապես լուծվում է: Բնակավայրում փողոցների արտաքին լուսավորության խնդիրը հաղթահարվել է բարերարների աջակցությամբ՝ ապահովելով բնակիչների անվտանգությունը:
Ավելի քան 30 հին լուսատուները փոխարինվել են ԼԵԴ տեսակի նոր լուսատուներով: Բարերարների աջակցությամբ Շուռնուխում առաջիկայում կմեկնարկեն նաև վերակառուցման նոր ծրագրեր, այդ թվում` խաղահրապարակի, առանձնատների կառուցում։
18.01.21 Գորիսի թիվ 6 և թիվ 3 մանկապարտեզներում տեղադրվում են ֆոտովոլտային կայաններ։

էներգախնայողության արդյունավետության ապահովման նպատակով՝ Գորիս համայնքի երկու մանկապարտեզներում տեղադրվում են ֆոտովոլտային կայաններ։ Արևային էներգիայի համակարգի և ջերմամեկուսացման կիրառման շնորհիվ զգալիորեն կնվազեն համայնքային ենթակայության հաստատությունների էլ․ էներգիայի ծախսերը, մյուս կողմից փոքրիկների համար կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ։

18.01.21 Մեկնարկել են փողոցների մաքրման աշխատանքները։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները՝ ապահովելով Գորիս քաղաքի մաքրությունը։ Մեկնարկել են փողոցների, առուների մաքրման աշխատանքները։
Ողջունելի կլինի, որ առանձնատների սեփականատերերը ևս միանան, իրականացվող աշխատանքներից հետո պահպանեն իրենց բակի մաքրությունը։
Մաքրման աշխատանքները կկրեն շարունակական բնույթ։
08.01.21 Արման Թաթոյանը աշխատանքային այցով Գորիսում է
Մարդու իրավունքների պաշտպանը գրառում է կատարել"Աշխատանքային եռօրյա այցով մեր աշխատակազմով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում ենք: Նախատեսված են այցեր Գորիս, Շուռնուխ, Որոտան, Կապան, Մեղրի և այլ համայնքներ:Այսօր Գորիս, Որոտան ու Շուռնուխ կատարած այցերը հաստատում են, որ Գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կամ Գուգլ քարտեզների (Google map) մեխանիկական կիրառության արդյունքում լուրջ սպառնալիքներ են ստեղծվել Հայաստանի սահմանային բնակիչների կյանքի իրավունքի ու անվտանգության, նրանց ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության ու կենսական կարևորության մյուս իրավունքների համար, որոնք երաշխավորված են միջազգայնորեն ու մեր երկրի Սահմանադրությամբ: Վտանգվել է ՀՀ պետական սահմանների անվտանգությունը:Մասնավորապես, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Գորիս համայնքի ավագանու նիստ 09.03.2019
Գորիս համայնքի ավագանու նիստ 12.02.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner