Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 11-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 փետրվարի 2024 թվականի N 11-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ) ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 63-րդ  հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143–րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29 թիվ 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հունվարի 26-ի  N-2/փ-36 դրական եզրակացությունը

 

  1.  ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում կատարել փոփոխություն պաշտպանական կարիքների համար, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 3.59836 հեկտար վարելահողը  (կադաստրային ծածկագիր՝ 09-003-0331-0001-ից) փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա:
  2. Սույն որոշման 1-ին կետով հատուկ նշանակության հողերի կատեգորիա փոխադրված 3.59836 հեկտար հողամասը անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) օտարել Հայաստանի Հանրապետությանը:
  3. Համայնքի ղեկավարին` ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:

 


Կողմ -13

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԻ

ԻՎԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ՍՈՆԱ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՍՈՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՏՈՌՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ

ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԳԱՐԵՆ

ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏՅՈՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.10 Մբ)
(26.69 Կբ)
(303.23 Կբ)
(173.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner