|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 փետրվարի 2023 թվականի N 08-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՍՅՈՒՆԻՔԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 160 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԸ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-80-րդ հոդվածներով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,
- 2023 թվականին բաց մրցույթով, Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 160 հասցեում գտնվող 0.014հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկ. 09-003-0219-0024), տրամադրել կառուցապատման իրավունքով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 500 ՀՀ դրամ, 25 (քսանհինգ) տարի ժամկետով՝ ավտոտեխսպասարկման կետ կառուցելու նպատակով:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|
Կողմ -14 ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՄՀԵՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԻ ԴԻԼԱՆՉՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ՍՈՆԱ ՍՈՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՏՈՌՈԶՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԳԱՐԵՆ ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(1.45 Մբ)
|
|
(586.63 Կբ)
|
|
(733.78 Կբ)
|
|
(5.09 Կբ)
|
|
(796.83 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|