Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը
1․Համայնքային ենթակայության նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանել վարձավճարների 100% զեղչ՝ երեխաների առանձին խմբերի համար՝
ա/ Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված /անհետ կորած/ անձի երեխաներ
բ/ Հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ստացած անձի երեխաներ
գ/ ծնողազուրկ երեխաներ
դ/ 5 և ավել անչափահաս երեխա ունեցող ընտանիքի երեխաներ
ե/ Լիազորել համայնքի ղեկավարին՝ ընդունել անհատական որոշումներ նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող անապահով ընտանիքների երեխաների համար վարձավճարի դրույքաչափի 50% -ի չափով զեղչ սահմանելու մասին։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։