|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 հոկտեմբերի 2016 թվականի N 10-Ն |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆե ՀԻՄՆԱՐԿ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆե ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆե, «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԲԱՐՁՐԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ (ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆ)ե, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆե, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԽՆՁՈՐԵՍԿԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆե, «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՐԹԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ (ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆ)ե, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ԽՆՁՈՐԵՍԿԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆե, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇՈՒՌՆՈՒԽՈՒ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆե, «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՈՐՈՏԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ (ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆ)ե, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԵՐԻՇԵՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆե, «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՐԱՀՈՒՆՋԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ (ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆ)ե ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի չորրորդ մասով, 16-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 84-րդ հոդվածի 14-րդ կետով, «Պետական կառավարչական հիմնարկների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և հավելված 2-ով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2016 թվականի սեպտեմբերի 23-ի «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար ընտրվելու մասին>> N 149-Ա և «ՀՀ Սյունիքի Գորիս համայնքի ավագանու անդամներ ընտրվելու մասին>> N 150-Ա որոշումները և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 12, դեմ՝0, ձեռնպահ՝ 1 1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչականե հիմնարկ: 2. Հաստատել` «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչականե հիմնարկի կանոնադրությունը` համաձայն հավելվածի: 3. 2016 թվականի նոյեմբերի 1-ից դադարեցնել` 3.1. «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ակների գյուղապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական>> 3.2. «Սյունիքի մարզի Բարձրավանի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմ (գյուղապետարան)>> 3.3. «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական>> 3.4. «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնձորեսկի գյուղապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական>> 3.5. «Սյունիքի մարզի Հարթաշենի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմ (գյուղապետարան)>> 3.6. «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկի գյուղապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական>> 3.7. «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխու գյուղապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչականե 3.8. «Սյունիքի մարզի Որոտանի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմ (գյուղապետարան)>> 3.9. «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վերիշենի գյուղապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական>> 3.10. «Սյունիքի մարզի Քարահունջի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմ (գյուղապետարան)>> հիմնարկների գործունեությունը: 4. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սույն որոշման 1-ին կետում նշված հիմնարկների գույքը Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային կառավարչական հիմնարկի տնօրինությանը հանձնելու և հաշվեկշռում հաշվառելու ուղղությամբ: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
|
Կողմ -12 ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԱՂԱՋԱՆՅԱՆ ԷՐԻԿ ԱՐԶԱՆՅԱՆ ԼՅՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՄՀԵՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱՐԻԿ ԴՈԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՂԵՎՈՆԴՅԱՆ ՄԱՍԻՍ ՄԱՔՈՒՆՑ ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԵՆ ՈՍԿԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՉԱԳԱՆ ԱԴՈՒՆՑ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(148.50 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|