Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածով, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Ռաֆի Պետրոսյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը,
1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքի 3-րդ հարկից 16քմ ընդհանուր մակերեսով տարածքի համար անհատ ձեռնարկատեր Ռաֆի Պետրոսյանի հետ 2018թվականի դեկտեմբերի 13-ին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել 5(հինգ) տարի ժամկետով:
2. Անհատ ձեռնարկատեր Ռաֆի Պետրոսյանի հետ կնքել համաձայնագիր՝ 2018 թվականի դեկտեմբերի 13-ին կնքված և նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի վարձակալության պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ։
3. Սահմանել, որ անշարժ գույքի վարձակալության պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ համաձայնագրի կնքման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են վարձակալ՝ անհատ ձեռնարկատեր Ռաֆի Պետրոսյանի միջոցների հաշվին:
4. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։