Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն համարվող բնակելի տունն անհատույց (նվիրատվություն) օտարելու մասին» թիվ 172-Ա որոշման 1-ին կետից հետո ավելացնել 2-րդ կետ, հետևյալ բովանդակությամբ՝
1) Սահմանել, որ Նվիրառուն պարտավոր է վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,02096 հեկտար մակերեսով հողամասի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը:
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: