Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի միջև 2017 թվականի սեպտեմբերի 22-ին կնքված N U-06 համագործակցության համաձայնագիրը և նվիրաբերության պայմանագրերը
1.Տալ համաձայնություն, սեփականության իրավունքով, որպես Գորիս համայնքի գույք ընդունել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից Գորիս համայնքին նվիրաբերված KC-55713-1, ԿԱՄԱԶ-65115 մոդելի ավտոկռունկը, HFC1171P3K3A53V JAC N180+XCMGSQ6.3SK2Q մոդելի ավտոմանիպուլյատորն ու JAC HFC6601KHV R0076 V6 մոդելի միկրոավտոբուսը:
2. Ուժը կորցրած ճանաչել Գորիս համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 9-ի <<Նվիրաբերած գույքը համայնքի սեփականություն ընդունելու մասին>> թիվ 22-Ա որոշումը: