Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Գորիս քաղաքի բնակիչ Անի Ավետյանի 2022 թվականի մայիսի 27-ի թիվ 2553 դիմումը
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Կոմիտասի փողոցի թիվ 28/2 հասցեի զբոսայգու բացօթյա խաղահրապարակը՝ (կադաստրային ծածկագիր 09-003-0090-0003) 998,4քմ ընդհանուր մակերեսով տարածքը, վարձակալությամբ տրամադրել քաղաքացի Անի Ավետյանին ՝ 5 (հինգ) տարի ժամկետով, մանկական ժամանցային խաղեր տեղադրելու համար:
2.Տարածքի վարձակալության վճարի չափ սահմանել 1 քմ-ի համար տարեկան 50 (հիսուն) ՀՀ դրամ:
3.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: