Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2021 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում լրացում կատարելու և հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» թիվ 62-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1.«Սյունիք-2» միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Շուռնուխ բնակավայրի համակցված փաստաթղթում համաձայն հավելվածի կատարել լրացում և որպես առաջնահերթ միջոցառում բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի շարքը փոխադրել, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2.3772 հեկտար վարելահող (ԳԲ-1), 0.476 հեկտար պտղատու այգի (ԳԲ-2), 0.0469 հեկտար արոտավայր (ԳԲ-3):»
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։