Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 104-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունիսի 2024 թվականի N 104-Ա

ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ «ԳՈՐԻՍԻ ՖՐԱՆՍԱԽՈՍՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, հաշվի առնելով «Գորիսի ֆրանսախոսների մշակութային կենտրոն ՀԿ-ի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը,

1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի  Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 5 հասցեում գտնվող մշակույթի կենտրոնի շենքի (վկ.՝ 09-003-2-1) 1-ին հարկից 109,6 քմ տարածքի անհատույց օգտագործման նպատակով «Գորիսի ֆրանսախոսների մշակութային կենտրոն» ՀԿ-ի հետ 2020 թվականի դեկտեմբերի  25-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել 4(չորս) տարի ժամկետով:

2. «Գորիսի ֆրանսախոսների մշակութային կենտրոն» ՀԿ-ի հետ կնքել համաձայնագիր՝ 2020 թվականի դեկտեմբերի  25-ին կնքված և նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ։

3. Սահմանել, որ անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ համաձայնագրի կնքման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են փոխառու՝ «Գորիսի ֆրանսախոսների մշակութային կենտրոն» ՀԿ-ի միջոցների հաշվին:

4. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։


Կողմ -11

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՄՀԵՐ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԻ

ԴԻԼԱՆՉՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ

ԻՎԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ՍՈՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՏՈՌՈԶՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏՅՈՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(128.17 Կբ)
(12.80 Կբ)
(189.42 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner