Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-14-րդ հոդվածներով
1. Հաստատել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի տարածքի տեղական տուրքի համար գոտիավորումը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սահմանել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի տեսակները և դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Սահմանել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքում 2024 թվականի տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը՝ համաձայն հավելված 3-ի:
4. Սահմանել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ենթակայության ուսումնական հիմնարկներում 2024 թվականի կրթության վճարների դրույքաչափերը` համաձայն հավելված 4-ի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024թվականի հունվարի 1-ից: