Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի 2022 թվականի մայիսի 04-ի թիվ ԱՎ/01/05․6/209-22 գրությունը
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գուսան Աշոտի թիվ 24 հասցեի վարչական շենքի (վկ.` 1234659, կոդ. համ.` 09-003-2-1) 2-րդ հարկից (համաձայն սխեմայի) 206,8 քմ ընդհանուր մակերեսով տարածքը վարձակալությամբ տրամադրել ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին ՝ 5 (հինգ) տարի ժամկետով:
2.Տարածքի վարձակալության վճարի չափ սահմանել 1 քմ-ի համար տարեկան 550 (հինգ հարյուր հիսուն) ՀՀ դրամ:
3.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: