|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 օգոստոսի 2023 թվականի N 84-Ա |
ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՌՆԱ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ <<ԱՐԵՎ, ՄՇԱԿՈՒՅԹ, ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ>> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ <<ԼԻԼԻ ՆԱՐԻՆՅԱՆ>> ՊԱՐԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, 90-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով Ազդարար պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր, <<Դիսնեյ>> արվեստի դպրոցի տնօրեն Ռ․ Մկրտչյանի և <<Լիլի Նարինյան>> պարային դպրոցի գեղարվեստական ղեկավար Լիլիթ Նարինյանի 2023թվականի օգոստոսի 4-ի դիմումները 1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի <<Լիլի Նարինյան>> պարային դպրոցի թվով 8 սաների և գեղարվեստական ղեկավար Լիլի Նարինյանի մասնակցությունը 2023թվականի օգոստոսի 23-ից 29-ը Բուլղարիայի Հանրապետության Վառնա քաղաքում՝ <<Ոսկե ավազներ>>, անցկացվող <<Արև, մշակույթ, Երջանկություն>> միջազգային փառատոնին ապահովելու նպատակով Լիլիթ Գագիկի Նարինյանին Գորիս համայնքի 2023թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 250 000 (երկու հարյուր հիսուն հազար)ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն։
2․Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։ |
Կողմ -11 ԱՌՈՒՇԱՆՅԱՆ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԻ ԴԻԼԱՆՉՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՍՈՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՏՈՌՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ ՏՈՌՈԶՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԳԱՐԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(1.27 Մբ)
|
|
(123.45 Կբ)
|
|
(172.81 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|