Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի մրցութային հանձնաժողով ստեղծելու և անհատական կազմը հաստատելու մասին» թիվ 24-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) «Մենուա Հովսեփյան-համայնքի ղեկավարի տեղակալ» բառերը փոխարինել «Արտյոմ Աղաջանյան-համայնքի ղեկավարի առաջին տեղակալ» բառերով»:
2) «Սամվել Մաքունց» բառերը փոխարինել Մենուա Հովսեփյան բառերով:
3) 6-րդ կետից հետո ավելացնել 7-րդ և 8-րդ կետերը
<<7․ Հայկ Իվանյան-համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ>>
<< 8․ Կարեն Լազարյան-համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ>>։
2. Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: