Այսօր: Չորեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2024թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 102
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 118-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունիսի 2024 թվականի N 118-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԻՇԵՆ ԳՅՈՒՂԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՇԵՆՔԻՑ «ՍՈՍ ԱՐԵՎԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐ» ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, 688-րդ հոդվածի 1-ին մասով, 689-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Սոս արևելքի քրիստոնյաներ» ոչ առևտրային կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի Սյունիքի մասնաճյուղի կառավարիչ Արամ Գայայանի դիմումը․

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն գյուղի մշակույթի տան 2-րդ հարկից՝ 1 սենյակ 31.4քմ ընդհանուր տարածք անհատույց օգտագործման իրավունքով, 5 տարի ժամկետով տրամադրել «Սոս արևելքի քրիստոնյաներ» ոչ առևտրային կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղին՝ երիտասարդներին ուղղված անվճար քանդակագործության դասընթացներ կազմակերպելու նպատակով:

2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


Կողմ -11

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՄՀԵՐ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԻ

ԴԻԼԱՆՉՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ

ԻՎԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ՍՈՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՏՈՌՈԶՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏՅՈՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(76.64 Կբ)
(135.48 Կբ)
(1.96 Մբ)
(115.18 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner