Համաձայն <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի դրույթներիև հիմք ընդունելով Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
1. Մասնակցել ՍՆՏԶ Ծրագրին;
2. Ծրագրին մասնակցելու համար դիմել Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամին (ՀՏԶՀ)` համայնքի հետևյալ առաջնահերթ խնդրով.Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սերո Խանզադյանի տուն-թանգարանի վերանորոգում
3. Հայտի հաստատման դեպքում կատարել 7% ներդրում` ՍՆՏԶ Ծրագրի պահանջներին համապատասխան;
4. Ծրագրի իրականացման դեպքում վերականգնված ենթակառուցվածքի շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում;
5. Հանձնարարել համայնքապետարանին պատրաստել և ՀՏԶՀ-ին ներկայացնել համապատասխան հայտ` Ծրագրին մասնակցելու վերաբերյալ;
6. Վերականգնված ենթակառուցվածքը չօտարել, չսեփականաշնորհել կամ չօգտագործել այլ նպատակներով ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում: