Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով,  57-րդ հոդվածի  2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ
1.Ստեղծել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով:
2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
3.Ուժը կորցրած  ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս Համայնքի  ավագանու 2016թվականի դեկտեմբերի  5-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու և  հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» թիվ 16-Ա որոշումը։