Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 57-րդ հոդվածի 2-մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետով
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի 2023 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս համայնքի Գորիս քաղաքի Արցախյան խճուղի թիվ 23/3 հասցեում գտնվող 0,008հեկտար հողատարածքն ուղղակի վաճառքով Զորաբ Կարապետյանին օտարելու մասին» թիվ 22-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
1) որոշման 1-ին կետում՝ «սակարկության միջոցով,» բառերից հետո լրացնել «քանի որ, օտարվող հողամասն արտաքին պարագծով առնվազը 74 տոկոսով պարփակված է ընդլայնվող հողամասով» բառերը:
2. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: