Այսօր: Երկուշաբթի, 2 Հունիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 23-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մարտի 2018 թվականի N 23-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 7/22/2 ՀԱՍՑԵԻ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԿԻՑ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՁ ՎՐՈՒՅՐ ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին»  ՀՀ  օրենքի     20-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին»ՀՀ օրենքի     18-րդ հոդվածի   1-ին մասի  21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի    57-րդ,  60-րդ, 76-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի, 14-րդ կետի բ/ ենթակետը և հիմք ընդունելով ԱՁ Վրույր Ղևոնդյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 13, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0

1. Գորիսի քաղաքի Անկախության փողոցի թիվ 7/22/2 հասցեում ԱՁ Վրույր Ղևոնդյանին սեփականության իրավունքով պատկանող <<Արարատ>> սուպեր մարկետի հարակից   տարածքից՝ համայնքային սեփականություն հանդիսացող 120,0քմ հողատարածքը,  որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր տրամադրել հրապարակային սակարկությունների միջոցով, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով տրամադրել ԱՁ Վրույր Ղևոնդյանին, բացօթյա առևտուր կազմակերպելու նպատակով,  1քմ հողի տարեկան վարձավճար սահմանելով` 400 ՀՀ դրամ:

2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


Կողմ -13

ԱԿԼՈՒՆՑ ՌՈՒՍՏԱՄ

ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԷՐԻԿ

ԱՐԶԱՆՅԱՆ ԼՅՈՎԱ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՄՀԵՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱՐԻԿ

ԴՈԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ

ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ՄԱՔՈՒՆՑ ՍԱՄՎԵԼ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԵՆ

ՈՍԿԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ

ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner