|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 օգոստոսի 2019 թվականի N 46-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ «ՖՈՒՏԲՈԼ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ ԱՐՑԱԽ-ԳՈՐԻՍ»ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ «ԳՈՐԻՍ ՖՈՒՏԲՈԼ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի ԹԻՎ 593-Ա ՈՐՈՇՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 15-րդ կետով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետով, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ 10, դեմ 0, ձեռնպահ՝ 0 Տալ համաձայնություն՝
1.«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի և «Ֆուտբոլ Դեվելոփմենթ Արցախ-Գորիս» հիմնադրամի հետ համատեղ «Գորիս Ֆուտբոլ Դեվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» Գորիս համայնքի ղեկավարի 2019 թվականի օգոստոսի 8-ի որոշմանը: 2. «Ֆուտբոլ Դեվելոփմենթ Արցախ-Գորիս» հիմնադրամի հետ համատեղ ստեղծել «Գորիս Ֆուտբոլ Դեվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերություն: 3. Գորիս համայնքի ղեկավարին` համայնքի անունից մասնակցել «Գորիս Ֆուտբոլ Դեվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր ժողովին: |
Կողմ -10 ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԱՂԱՋԱՆՅԱՆ ԷՐԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՄՀԵՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱՐԻԿ ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ ՄԱՍԻՍ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԵՆ ՈՍԿԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՄԵՆՈՒԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(989.70 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|