Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածով, հաշվի առնելով Դավիթ Մովսիսյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը,
1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքի (վկ.` 1135304, կոդ. համ.` 09-003.2-1) 1-ին հարկից (համաձայն սխեմայի) 33.87 քմ ընդհանուր մակերեսով տարածքի համար Դավիթ Մովսիսյանի հետ 2019 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել 5 (հինգ) տարի ժամկետով:
2. Դավիթ Մովսիսյանի հետ կնքել համաձայնագիր՝ 2019 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված և նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի վարձակալության պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ։
3. Սահմանել, որ անշարժ գույքի վարձակալության պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ համաձայնագրի կնքման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են վարձակալ՝ Դավիթ Մովսիսյանի միջոցների հաշվին:
4. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։