Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ, 76-81-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշումը, Գորիս համայնքի ավագանու 2025թ. հուլիսի 24-ի թիվ 98-Ա որոշումը և Գորիս համայնքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցութային կարգով՝ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մրցութային հանձնաժողովի 2025թ. նոյեմբերի 17-ին կազմակերպած մրցույթի թիվ 04 արձանագրությունը
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքում գտնվող 0,6065 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության «Արոտավայր» հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 09-003-0331-0061, վկայական N 25062025-09-0008) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Հրայր Թունյանին։
2. Հրայր Թունյանի հետ կնքել հողամասի գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով օգտագործման իրավունքի տրամադրման վարձակալության պայմանագիր 10 (տասը) տարի ժամկետով` 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
3. Նախազգուշացնել Վարձակալին, որ հողատարածքի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` 30-օրյա ժամկետում պետական գրանցման:
4. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: