Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ, 67-րդ և 91-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ,հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 9, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
1. Աճուրդային կարգով օտարել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2,4 հա մակերեսով հողամասը /գործառնական նշանակությունը՝ արոտավայր, կադաստրային ծածկագիրը՝ 09-003-0327-0092/, մեկնարկային գին սահմանելով 500000 ՀՀ դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: