Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով,  ՀՀ Հողային օրենսգրքի 63 -րդ հոդվածի 2-րդ կետով, 66 -րդ հոդվածի  դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության <Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին> 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման  34, 34.2, 35.դ) կետերով, ՀՀ քաղաքացիական օրնսգրքի 188-րդ հոդվածով,  ՀՀ կառավարություն 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 13-րդ կետի բ/ ենթակետը, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի  առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝  կողմ՝ 8 , դեմ՝ 0 , ձեռնպահ՝ 0   
1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Սյունիքի փողոց թիվ 25/18 հասցեում համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման գոտում գտնվող 23.9քմ հողատարածքը, հողատարածքում կառուցված 19.2քմ ներքին (23,9քմ արտաքին) մակերեսով ավտոտնակը (1քմ շինության գինը` 1100դրամ), (ծածկ.09-003-0081-0028-001, վկ. N05082020-09-0041) օտարել Ռամելա Հակոբյանին, շինության տակ գտնվող 1քմ հողի գինը` 810 դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխողգործառույթների իրականացումը: