Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 1-ին մասով, 22 կետով, 29 հոդվածով, 35 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպություննեի մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի 3-րդ մասով, 13 հոդվածի 2-րդ մասի դ ենթակետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 1 մասի 3 կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 9 , դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
1. Գորիս համայնքի նախադպրոցական ուսումանական հաստատությունների համայնքային ոչ առևտրային կազմակերպություննեի անվանումները փոխարինել`
1) «ՀՀ Սյունիքի մարզի Քարահունջի նախադպրոցական հաստատությունը» բառերը փոխարինել` Սյունիքի մարզի Գորիս համայնքի «Քարահունջի նախադպրոցական ուսումնական հաստատություն» բառերով:
2) «ՀՀ Սյունիքի մարզի Վերիշենի նախադպրոցական հաստատությունը» բառերը փոխարինել` Սյունիքի մարզի Գորիս համայնքի «Վերիշենի նախադպրոցական ուսումնական հաստատություն» բառերով:
3) «ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկի նախադպրոցական հաստատությունը» բառերը փոխարինել` Սյունիքի մարզի Գորիս համայնքի «Խնձորեսկի նախադպրոցական ուսումնական հաստատություն» բառերով:
4)«ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկի նախադպրոցական հաստատությունը, բառերը փոխարինել` Սյունիքի մարզի Գորիս համայնքի «Ներքին Խնձորեսկի նախադպրոցական ուսումնական հաստատություն» բառերով:
2.Հաստատել Գորիս համայնքի ենթակայությամբ նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքանյին ոչ առևտրային կազմակերպություննեի կանոնադրությունը նոր խմբագրությամբ` համաձայն N 1-4 հավելվածների: