|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 հոկտեմբերի 2016 թվականի N 14-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասինե ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասինե ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի առաջարկը, համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ 13, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1. Համայձայնություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերին Սոցիալական ներդրումների և Տարածքային զարգացման ծրագրին մասնակցելու համար: 2. Ստեղծել նախաձեռնող խումբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի Սոցիալական ներդրումների և Տարածքային զարգացման ծրագրին մասնակցության հայտեր ներկայացնելու համար և հաստատել նախաձեռնող խմբի կազմը` ըստ հավելվածի: 3. Հանձնարարել նախաձեռնող խմբին՝ 3.1. Նախապատրաստել ծրագրի նախնական առաջարկ, 3.2. Հայտերի նախնական ընտրությունը կատարել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից առաջարկված չափանիշներին համաձայն, 3.3. Ծրագրի ընտրության և նախապատրաստման ընթացքում մասնակից համայնքների բնակչությանը տրամադրել մանրամասն տեղեկատվություն ծրգարի և նրա նախապատրաստման ընթացքի մասին, 3.4. Ձեռնարկել միջոցներ` ծրագրի նախապատրաստմանը բնակչութանը ներգրավելու համար, 3.5. Այնպես անել, որ բաղադրիչ ենթածրագրերը՝ ա) ուղղված լինեն մասնակից համայնքների ընդհանուր սոցիալական և տնտեսական խնդիրների լուծմանը. բ) իրար լրացնեն և ուժեղացնեն: 4. Լիազորել նախաձեռնող խմբի անդամներին՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի սոցիլական ներդրումների և տարածքային զարգացման ծրագրի առաջարկները Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ներկայացնելու համար:
|
Կողմ -13 ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԱՂԱՋԱՆՅԱՆ ԷՐԻԿ ԱՐԶԱՆՅԱՆ ԼՅՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՄՀԵՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱՐԻԿ ԴՈԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՂԵՎՈՆԴՅԱՆ ՄԱՍԻՍ ՄԱՔՈՒՆՑ ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԵՆ ՈՍԿԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՉԱԳԱՆ ԱԴՈՒՆՑ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(12.49 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|