Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 03-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 փետրվարի 2022 թվականի N 03-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 116-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով,<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2021թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 43967-2021 գրությունը 

1 ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2021 թվականի  դեկտեմբերի 23-ի  <<Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի Գորիս համայնքում 2022 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին>> թիվ 116-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

1)Որոշման վերնագիրը <<Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի Գորիս համայնքում 2022 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին>> շարադրել նոր խմբագրությամբ՝ <<Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի Գորիս համայնքում 2022 թվականի համար տեղական տուրքերի գոտիավորումը,տեղական տուրքերի և տեղական վճարների տեսակներն ու դրույքաչափերը, կրթության վճարների դրույքաչափերը սահմանելու մասին>>

2)  թիվ 2 հավելվածի 2-րդ ենթակետի <<գ>> պարբերությունում <<սույն օրենքի իմաստով>> բառերը փոխարինել <<սույն որոշման իմաստով>> բառերով

3) թիվ 2 հավելվածի 8-րդ ենթակետում <<75000>> թվի փոխարեն գրել <<50000>> թիվը, 14-րդ ենթակետի <<ա>>  պարբերությունում  <<1500>> թվի փոխարեն գրել  <<2000>> թիվը, <<բ>> պարբերությունում <<2700>> թվի փոխարեն՝ <<3000>> թիվը, 15-րդ ենթակետում <<75000>> թվի փոխարեն գրել <<100000>> թիվը, 16-րդ ենթակետում <<7500>> թվի փոխարեն գրել <<10000>> թիվը, 17-րդ ենթակետում <<375000>> թվի փոխարեն գրել <<500000>> թիվը, 18-րդ ենթակետի <<ա>> պարբերությունում <<1875000>> թվի փոխարեն գրել <<2500000>> թիվը,  <<բ>> պարբերությունում <<3750000>> թվի փոխարեն՝ <<5000000>> թիվը,  <<գ>> պարբերությունում <<5250000>> թվի փոխարեն՝ <<7000000>> թիվը։

4) Թիվ 3 հավելվածի  6-րդ կետում  << ա) >> տառի փոխարեն գրել << 1) >> թիվը,  << բ) >> տառի փոխարեն գրել << 2) >> թիվը, 9-րդ կետում  << ա) >> տառի փոխարեն գրել << 1) >> թիվը,   << բ) >> տառի փոխարեն գրել << 2) >> թիվը,  << գ) >> տառի փոխարեն գրել << 3) >> թիվը, 10-րդ կետում  << ա) >> տառի փոխարեն գրել << 1) >> թիվը, << բ) >> տառի փոխարեն գրել << 2) >>, 12․1 կետում  << ա) >> համարակալման փոխարեն գրել << 1) >>,  << բ) >> տառի փոխարեն գրել << 2) >> թիվը,  << գ) >> տառի փոխարեն գրել << 3) >> թիվը, << դ) >> տառի փոխարեն՝ գրել<< 4) >> թիվը,  << ե) >> տառի փոխարեն գրել << 5) >> թիվը, 12․2 կետում  << ա) >> տառի փոխարեն գրել << 1) >> թիվը,   << բ) >> տառի փոխարեն գրել << 2) >> թիվը,  << գ) >> տառի փոխարեն գրել << 3) >> թիվը, <<դ)>> տառի փոխարեն գրել<< 4) >> թիվը, << ե) >> տառի փոխարեն գրել << 5) >> թիվը։

5) Որոշման վերջնամասում նշված <<Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ>> բառերից հետո ավելացնել <<Համայնքի ղեկավարի պարտականությունները ժամանակավոր կատարող>> բառերով։


Կողմ -11

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԲԱԿՈՒՆՑ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ

ԴԻԼԱՆՉՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ

ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ՄԵՆՈՒԱ

ՅՈԼՅԱՆ ԻՐԻՆԱ

ՍՈՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՏՈՌՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ

ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -6

ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԻ

ԻՎԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՄԱՇՈՒՐՅԱՆ ԴԱՎԻԹ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՐՏՅՈՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(13.79 Կբ)
(46.50 Կբ)
(46.50 Կբ)
(1.35 Մբ)
(3.65 Մբ)
(47.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner