Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 24-րդ կետով, հիմք ընդունելով <<Գորիսի համայնքների միություն>> հասարակական կազմակերպության գործադիր տնօրենի 2017թ-ի ապրիլի 4-ի գրությունը և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 9, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
1.Տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքին <<Գորիսի համայնքների միություն>> հասարակական կազմակերպությանն անդամակցելուն:
2. <<Գորիսի համայնքների միություն>> հասարակական կազմակերպությանը փոխանցել անդամության վճար՝ տարեկան 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ: