Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 76-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-իթիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի ա) ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 01.06.2006թ. թիվ 1053-Ն որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 2, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 4
Օրակարգի 8-րդ հարցի մասին ավագանին որոշում չի կայացրել: Որոշվել է հարցը քննարկել քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, բնության պահպանության, կոմունալ ենթակառուցվածքներին առնչվող հարցերի մշտական հանձնաժողովում :