Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 405-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մայիսի 2023 թվականի N 405-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքի  35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»  ՀՀ օրենսգրքի 8-րդ, 154-րդ և 2191 պրիմ հոդվածներով, հետազոտելով Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի 22/1 հասցեի բնակիչ` Գագիկ Աղաջանյանի (ծնված` 13.10.1949թ., AR0545085, տրված` 22.12.2017թ., 032-ի կողմից, հաշվառված է Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի 22/1 հասցեում) կողմից  կատարված  վարչական իրավախախտման վերաբերյալ Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և  կոմունալ  տնտեսության  բաժնի   աշխատակիցների կողմից 2023 թվականի մայիսի 23-ին  կազմված  արձանագրությունը և կից նյութերը, պարզեցի` ՀՀ Սյունիքի մարզի  Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի 22/1 հասցեի բնակիչ` Գագիկ Աղաջանյանը  ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող  Սյունիքի փողոցի 22/1  հասցեում  ինքնակամ կառուցել է շինություն, այսինքն կատարել է արարք,  որն առաջացնում է  պատասխանատվություն  «Վարչական  իրավախախտումների  վերաբերյալ»  ՀՀ  օրենսգրքի  154-րդ  հոդվածի  1-ին  մասի  1-ին   կետով: Նկատի ունենալով, որ Գագիկ Աղաջանյանի արարքը վարչական իրավախախտում է՝ նախատեսված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ  հոդվածի 1-ին մասի 1-ին  կետով, ինչպես նաև ապահովելով փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը

1. Գագիկ Գեորգիի Աղաջանյանին ենթարկել վարչական պատասխանատվության, նրա նկատմամբ նշանակել վարչական տույժ, տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով, այն է՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

2. Գագիկ Աղաջանյանի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում՝ Գորիսի համայնքապետարանի 900285125150 հաշվեհամարին և վճարման անդորրագիրը ներկայացվի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմին:

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում օրենքով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ արդարադատության նախարարության  հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով:

4. Որոշման պատճենը 3 օրվա ընթացքում հանձնել Գագիկ Աղաջանյանին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշումը սահմանված կարգով Գագիկ Աղաջանյանին հանձնելու օրվանից հետո: 

6. Սույն որոշման դեմ գանգատ կարող է տրվել որոշումը սահմանված կարգով հանձնելու օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:   


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.44 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 190

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner