|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 նոյեմբերի 2022 թվականի N 838-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈԻՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՄԱՇՏՈՑԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 150 ՀԱՍՑԵՈՒՄ ՓՆՋԻԿ ՄԱԼԻՆՑՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ 0.00562 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 56․2ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-397-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ, հիմք ընդունելով «Վարազդատ Առստանյան» Ա/Ձ-ի 2022 թվականի հոկտեմբերի 3-ի տեխնիկական եզրակացությունը, որակավորում ունեցող անձի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր՝ 2022DAANYE) և Գորիս քաղաքի բնակիչ Փնջիկ Մալինցյանի 2022 թվականի հոկտեմբերի 24-ի դիմումը
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 150 հասցեում Փնջիկ Մալինցյանի կողմից ինքնակամ կառուցված 56․2քմ արտաքին /48․1քմ ներքին/ մակերեսով ավտոտնակը, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, որը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոների էական խախտումներով չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասում, ճանաչել օրինական և համարել համայնքի սեփականությունը՝ առանձնացնելով 0.00562հա մակերեսով սպասարկման հողամաս:
- Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(147.46 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|